01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախագահը հրահանգել է ուժ չկիրառել. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբին զգուշացրել է՝ ովքեր զենք կկիրառեն, կրելու են համապատասխան պատիժը։ Բալասանյանն այդ մասին ՊՊԾ գնդի տարածքում ասել է լրագրողների հետ զրույցում։

Բալասանյանը շեշտեց` անձամբ եղել է հանրապետության նախագահի մոտ, նա տվել է համապատասխան հրահանգներ՝ ուժ չկիրառելու մասին։ Մինչեւ երբ, հարցին՝ Բալասանյանը պատասխանեց՝ մինչեւ հարցերը խաղաղ չլուծվեն։

«Ես տղաներին ասել եմ՝ նրանք ովքեր զենք կկիրառեն, կրելու են համապատասխան պատիժը։ Անվերջ չի շարունակվելու, այսօր, վաղը պետք է զենքերը վայր դնեն»,- նշել է Բալասանյանը՝ հավելելով, որ զենքով հեղաշրջումն անընդունելի է համարում։

«Պատկերացրեք՝ զինված խմբի նպատակները կատարվում են եւ իշխանությունը հրաժարական է տալիս, հաջորդ անգամ հարյուր հոգի կզինվեն։ Որեւէ ձեւով զնված հեղաշրջումը բացառվում է։ Զինված ուժերը մեր երկրի անվտանգության ապահովման համար են:

Համոզված եմ, թե իշխանությունները, թե մեր զինված խումբը կպահպանեն անդորրը եւ քաղաքակիրթ ձեւով լուծում կտան բոլոր հարցերին»,- շեշտեց Բալասանյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ