03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայերին սիրող Օզդեմիրը հիմա էլ գյուլենականների սիրահար է դարձել․ թուրքական ԶԼՄ

Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման գործում լուրջ դերակատարում ունեցած թուրքական ծագումով պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կրկին հայտնվել է թուրքական լրատվամիջոներից հարձակման թիրախում: Այս անգամ պատճառը ոչ թե Հայոց ցեղասպանության բանաձևի սատարումն է, այլ Էրդողանի վարչակազմի կողմից հալածվող գյուլենականների հարցը:

Միջանկյալ նշենք, որ թուրքական իշխանությունները հենց գյուլենականներին են մեղադրում հուլիսի 15-ին կազմակերպված պետական հեղաշրջման փորձի համար, ի դեմս նրանց առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը:

«Yeni Akit» թերթը գրում է, որ «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը հիմա էլ փորձում է նախաձեռնել մի ծրագիր, որի նպատակը Եվրոպայում քաղաքական ապաստանի տրամադրումն է Էրդողանի վարչակազմի կողմից հալածվող գյուլենականներին: Այդ տեղեկությունը վկայակոչվում է գերմանական «DW» լրատվամիջոցով:

«Հայերին սիրող Օզդեմիրը հիմա էլ գյուլենականների սիրահար է դարձել»,- հեգնում է թուրքական թերթը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ