01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 30, 2016

Սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանը երեք երեխաների հայր էր

Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը: Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 […]

Ալեք Ենիգոմշյանին կալանավորեցին երկու ամսով

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին այսօր՝ հուլիսի 30-ին կալանավորել են: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Facebook-ում գրառում է արել. «Քիչ առաջ ավարտվեց Ալեք Ենիգոմշյանի վերաբերյալ խափանման միջոց կալանք ընտրելու դատական նիստը, որը վարում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մեսրոպ Մակյանը: Դատավարությունն առանձնահատուկ էր նաեւ դատավոր Մ.Մակյանի վարկագծով, տպավորությունս այն էր, որ Ալեք Ենիգոմշյանը հանցագործություն է […]

Հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հարգելի քաղաքացիներ, սույն թվականի հուլիսի 17-ից մինչ օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթելու կապակցությամբ Էրեբունի վարչական շրջանում և հարակից փողոցներում իրավապահ մարմինների կողմից իրականացվում են քաղաքացիների անվտանգության ապահովմանը և հասարակական կարգի պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ […]

ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է

ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով: Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները եւ նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում: Կոչ ենք […]

Կան 23 ձերբակալվածներ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանն ու Անդրեաս Ղուկասյանը

ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է  քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և  Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից  հուլիսի 30-ին ստացվել են նյութեր՝ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ անձանց […]

Զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել.սպանվել է ոստիկան

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացնում է. «Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի