29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալեք Ենիգոմշյանին կալանավորեցին երկու ամսով

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին այսօր՝ հուլիսի 30-ին կալանավորել են:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Facebook-ում գրառում է արել.

«Քիչ առաջ ավարտվեց Ալեք Ենիգոմշյանի վերաբերյալ խափանման միջոց կալանք ընտրելու դատական նիստը, որը վարում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մեսրոպ Մակյանը: Դատավարությունն առանձնահատուկ էր նաեւ դատավոր Մ.Մակյանի վարկագծով, տպավորությունս այն էր, որ Ալեք Ենիգոմշյանը հանցագործություն է կատարել իր դեմ եւ դատավորը պատեհ պահ է գտել իրեն պատժելու: Մակյանի պատկերացումը. «Կանգնեք ես Ձեզ ասում եմ», «Կնստեք, երբ ես եմ Ձեզ ասում» (ցավոք դատավորի տոնը չեմ կարում արտահայտել) հաշմանդամություն ունեցող մարդու նկատմամբ բացարձակապես չէր տեղավորվում անաչառ դատավորի կերպարի մեջ: Դատավորության արդյունքում, նա որոշեց կալանավորել Ենիգոմշյանին` երկու ամիս ժամկետով»:

Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է հուլիսի 27-ին: Նա կասկածվում է զինված խմբին օժանդակելու մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ