Խորենացու փողոցի մի հատվածում երթեւեկությունը դադարեցված է անորոշ ժամանակով

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ անորոշ ժամանակով դադարեցված է երթեւեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչեւ Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում: Նշված ճանապարհահատվածով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով եւ Սասունցի Դավիթ փողոցով: