01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Գրոհի կամ այլ ակտիվ գործողությունների հրաման տրված չէ.ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը:

«Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին», – ասված է ԱԱԾ-ի նոր հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն փոխանցում է, որ դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ

գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ