Բռնության ճանապարհով դրական բանի չեն հասնի. Լարիսա Ալավերդյան
«Հույս ունեմ, որ այս ամենը խաղաղ հանգուցալուծում կստանա: Ինչքան էլ դեմ լինեմ Սեֆիլյանի ձերբակալմանը, այս մեթոդները դրական համարել չեմ կարող: Ես կտրուկ, համակարգային փոփոխությւնների կողմնակից եմ, բայց այս մեթոդներն անարդյունավետ են», – անդրադառնալով այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված գործողություններին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս շեշտեց` պատմության դասերից կարող ենք հասկանալ` այսպիսի բաները դրական փոփոխություններով չեն վերջանում, ընդհակառակը
` իշխանություններն ավելի կոշտ գործառույթներ են իրականացնում:
«Դա չի հանգեցնի նրան, որ դրական փոփոխություններ լինեն: Բռնության ճանապարհով դրական բանի չեն հասնի: Ուզում եմ ցավակցել զոհված իրավապահի հարազատներին: Հույս ունեմ, որ այն տղաները, որ բռնության ուղին սկսել են, չեն շարունակի այն: Չեմ կարծում, որ ՀՀ-ում, այս վիճակում, այս զարգացուցումների ընթացում կարելի էր այսպիսի բան նախաձեռնել», – ասաց Լարիսա Ալավերդյանը: