Ինչո՞ւ է ինքնասպան եղել 21 ամյա Ջուլիետան. մանրամասներ
«Ջուլիետան շատ համեստ աղջիկ էր: Սակայն նա առանձնապես աչքի չէր ընկնում իր գիտելիքներով: Ծրագրվածի համաձայն վաղը մենք պետք է դիպլոմ ստանանք, սակայն Ջուլիետան անբավարար էր ստացել ավարտական քննությունից և դիպլոմ չէր ստանալու: Ես կարծում եմ, որ հենց սա է պատճառ հանդիսացել նրա այդ քայլի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Ջուլիետայի կուրսընկերուհիներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկում բնակվող, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելով իրեն ցած է նետել պատուհանից:
Ջուլիետա Կարապետյանը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում:
Կան տեղեկություններ նաև, որ պատճառը եղել է բուհի դասախոսներից մեկի հետ ծագած ինչ-որ խնդիրները: Այդ տեղեկությունը քննչական բաժինը քննության ընթացքում ստուգելու է: