15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սելավի բուն պատճառը. Արթիկի քաղաքապետը բացահայտում է/վիդեո/

«Արթիկի բնակիչները, որոնք տուժել են սելավի հետևանքով՝  կառավարությունից կստանան համապատասխան օգնություն`իրենց վնասները վերականգնելու համար»,-այսօր՝ հուլիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթիկ համայնքի ղեկավար Արսեն Աբրահամյանը:

Քաղաքապետի խոսքով՝  բնակիչներից մի քանիսը սպասում էին աջակցություն ստանալ նոր բնակարանի տեսքով, սակայն նմանօրինակ աջակցություն չի կարող իրականացվել:

«Միայն երկու բնակարան կա,որ լրացուցիչ զննման կարիք են զգում,համապատասխան միջոցառումներից հետո պարզ կլինի այդ բնակարանների տերերը կստանան նոր բնակարան,թե ոչ»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը:

Անդրադառնալով սելավի հետևանքներին և այդչափ վնասներ կրելու բուն պատճառին  Աբրահամյանը նկատեց.«Սելավատարերում կուտակումները չմաքրված հունի պատճառով չեն առաջացել ու հեղեղել քաղաքի տները։ Ես ունեմ համապատասխան փաստեր, եվ տեսագրված է, եւ նկարահանված, որ հեղեղատարերի հունը մաքուր է եղել։ Սելավի պատճառն այն է, որ տասնյակ տարիներ շահագործված քարհանքերի թափոնները՝ հարյուր հազարավոր խորանարդ մետրեր, լցվել են ձորակ, աննախադեպ տեղումների քանակը լվացել է ձորակների լանջերից այդ թափոնները եւ բերել քաղաք։  Սելավատարերի ծավալը չկարողացավ տանել այդ քանակի ջուրն ու թափոնը»,- տեղեկացրեց  քաղաքապետը։

Արսեն Աբրահամյանի խոսքով՝ թափոններն անօրինական կերպով ձորակն են  լցվել հանքերի հայտնաբերումից՝ 1930 թվականից ի վեր, իսկ վերջին 20 տարիներին ձորակին հարակից ոչ մի քարհանք չի շահագործվել։

«Արթիկի վարչական տարածքն ալպիական մարգագետին է, ունի սեւ հող։ Այդ հողը տեղաշարժելուց հետո, երբ հասնում էին բուն հանքին՝ տուֆի շերտին, այն հանելուց հետո թափոնը պետք է վերադարձվեր տեղը, ծածկվեր բնահողով, բայց տասնյակ տարիներ այս տեխնոլոգիան չի պահպանվել»,-ընդգծեց  քաղաքապետը։

Թափոնները ձորակից հեռացնելը, Արսեն Աբրահամյանի խոսքով՝ հնարավոր է, սակայն թե ինչ եղանակով՝ ինքը չի պատկերացնում, պետք է մասնագետներն աշխատեն այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի,  որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:

Կառավարությունը որոշում է կայացրել տուժած քաղաքացիների փոխհատուցում տրամադրելու մասին: Արթիկցիները դժգոհ են փոխհատուցման չափից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ