04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

16-ամյա Վարդանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

Լոռու մարզի Կուրթան գյուղում անցած տարվա օգոստոսին սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի գործով նախաքննությունը ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սեյրան Գեւորգյանը 2015թ. օգոստոսի 28-ին ժամը 20:00-ի սահմաններում վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած գաղտնի փականով դանակով մեկ անգամ հարվածել է Վարդան Գեւորգյանի որովայնին՝ պատճառելով ծակած-կտրած թափանցող վնասվածք եւ սպանել նրան:

Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:

Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:

Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ