Հո՞ հղի չես. հարկավոր է դիմել հոգեբանին /վիդեո/
Հոգեբանական պատճառները հաճախ առաջ են բերում քաշի ավելացում և խոչընդոտում են նիհարելու ընթացքին: Ավելորդ քաշը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական խնդիր է: Նման խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն է առաջանում դիմել մասնագետի օգնությանը: Henaran.am-ի թղթակիցը այս հարցի շուրջ զրուցեց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի հետ:
«Բոլոր ավել կամ պակաս քաշ ունեցողները կամ ֆիզիկական առողջության խնդիր ունեն կամ հոգեբանական: Դա չի նշանակում, որ նրանք ասենք հոգեբույժի կարիք ունեն, բայց հոգեբանի կարիք բնականաբար միշտ ունենում են, որովհետև և ավելի տխրում են իրենց քաշից , և ինքնագնահատականն է իջնում, և մարդկանց հետ շփվելու ցանկությունն է նվազում: Հատկապես, երբ մարդու քաշը ասենք կարճ ժամանակում ավելացել է, շատերը տեսնում են հարցնում են՝ էս ի՞նչի ես էսքան գիրացել, հո՞ հղի չես և այլն»:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: