29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը չպետք է հույսեր փայփայի. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ նիստի ընթացքում քննարկել ենք ներքաղաքական, արտաքին քաղաքական, ներկուսակցական հարցեր:

‹‹Նախագահը ներկայացրեց  Քերիի  հետ ունեցած զրույցի, ինչպես նաև Շտայնմայերի հետ անցկացված հանդիպման մանրամասները: Պետք է վերահաստատենք, որղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ն ունի կոնկրետ դիրքորոշում. այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այլընտրանք չկա››, – ասաց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ԼՂՀ-ն ոչ մի օր չի եղել Ադրբեջանի կազմում: ‹‹Ալիևը չէ, որ պիտի կարգավիճակ շնորհի Արցախին: ԼՂՀ-ն չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում:  Նախիջևանի մասին հիշենք: Տեսանք, թե ադրբեջանցիներն ինչպես վանդալիզմի վառ օրինակով վարվեցին խաչքարերի հետ: Ադրբեջանցիները նույնիսկ մշակութային արժեքների նկատմամբ չեն կարող լինել հանդուրժող, էլ ուր մնաց՝ հայերի: Ադրբեջանը չպիտի հույսեր փայփայի: Կրկնում եմ. Արցախը չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում››:

Շարմազանովը հիշեցրեց՝ Ադրբեջանական կողմը, վերադառնալով Սանկտ-Պետերբուրգից, սկսեց խոսել վստահության մեխանիզմների չներդրման մասին, իսկ դա Վիեննայի պայմանավորվածության կոպիտ խախտում  է: Այդուհանդերձ, ՀՀ-ն ձգտում է հասնել նրան, որ խնդիրը կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ