29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2016

Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը։ Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։ Այս քայլով Պայպորտան համալրեց շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։

ՀՀ-ն պետք է թույլ չտար, որ Արցախը դուրս մղվեր բանակցություններից. Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է ՝  միջազգային հանրության և Հայաստանի կողմից Կազանի փաստաթղթի դրույթները լռությամբ ընդունելը նրանց դարձնում է հանցակից Ադրբեջանի կողմից բոլոր հանցագործություններին: «Ես երբևիցե չեմ մեղադրելու միջազգային հանրությանը որևէ բանի մեջ, քանի որ նա պիտի իրազեկված լիներ խնդրի մասին, պետք է Հայաստանը թույլ չտար, որ Արցախը դուրս մղվեր բանակցություններից», […]

Ինչո՞ւ են հայերը Վրաստանը գերադասում Հայաստանից

«Հայ հանգստացողները` բոլորս էլ գիտենք,  թե ինչո՞ւ են  նախընտրում իրենց հանգիստը անցկացնել Վրաստանում: Խնդիրը նրանում է, որ մեզ մոտ հանգստանալու համար, այնպիսի գներ են, որ մեկ անձի մեկ հանգստյան օրը Հայաստանում արժենում է լավագույն դեպքում 10 000 դրամ, իսկ Վրաստանում նման հանգիստը արժենում է 3-ից 4 000 դրամ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում և Հայաստանից […]

Գագիկ Խաչատրյանի որդին պարզաբանել է է Լոս Անջելոսի շքեղ առանձնատան գնման պատմությունը .hetq.am

«Հետքի» հարցերին պատասխանում է «Յուքոմ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը -Պարոն Խաչատրյան, «Հետքը» հոդված է հրապարակել ԱՄՆ-ում իրականացրած Ձեր ու Ձեր եղբոր մի քանի գործարքների վերաբերյալ։ Այդ գործարքները, կարծես թե, գաղտնիէին մնացել, եւ առայսօր հայտնի չէր դրանց մասին․․․ -«Հետքում» հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հասանելի է ցանկացած անձի, որևէ նոր տեղեկատվություն, ըստ էության, իր մեջ չի պարունակում: Նշված տեղեկատվությանը յուրաքանչյուր անձ կարող էր ծանոթանալ ԱՄՆ անշարժ գույքի շուկային առնչվող մասնագիտացված կայքերում՝ սկսած 2010 թվականից: Գործարքների հետ կապված […]

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Հունաստանի ավանդական եղբայրական հարաբերությունները եւ փաստել, որ այդ կապերի զարգացման եւ սերտացման գործում նշանակալի ավանդ է ունեցել նաեւ դեսպան Իոաննիս Տայիսը: Զրուցակիցները փաստել են, որ երկու ժողովուրդներին միավորում են […]

Երևանը Բաքվին կոչ է անում դադարեցնել ԼՂ բանակցությունների էության անընդմեջ աղավաղումը

Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին` ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու և Փարիզում բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու մասին: – Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից անդադար հնչող […]

Միջազգային հանրությունը նպատակ ունի Արցախը դարձնել նեոգաղութ.Լարիսա Ալավերդյան

«ԼՂՀ հակամարտության հարցում թե՛ ՀՀ իշխանությունների, և թե՛ միջազգային հանրության լուռ պահվածքը նրանց ակամայից հանցակից է դարձնում ադրբեջանական ագրեսիային»,-այսօր՝ հուլիսի 1-ին հրավիրված   ասուլիսի ժամանակ  ասել է  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: «Հայաստանը դեռ տարիներ առաջ չպետք է թույլ տար բանակցային գործընթացից դուրս մղել ԼՂՀ-ին: Այն օրը, երբ Արցախը դուրս բերվեց բանակցային գործընթացից, Հայաստանն […]

«Պետք է փառք տալ Աստծուն, որ Ադրբեջանը չի համաձայնում դրան»

Կազանյան փաստաթուղթը  հայ ժողովրդի ամբողջ պայքարը ջնջող և ջուրը գցող փաստաթուղթ է, և պետք է միայն փառք տալ Աստծուն, որ Ադրբեջանը չի համաձայնում դրան: Այսօր լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա»  ՀԿ  նախագահ Կարինե Դանիելյանը: «Այս պարագայում ՀՀ իշխանությունների աշխատելաոճն ինձ համար ուղղակի անընդունելի է: Մենք մեզ […]

Կազանի փաստաթուղթը վտանգավոր է. Հրանուշ Խառատյան

Կազանի փաստաթուղթը կարող է վտանգավոր լինել   ՀՀ ու ԼՂՀ համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Բանախոսն ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման այժմ բանակցվող այդ պլանի համաձայն՝ Արցախին հարակից՝ ազատագրված 7 շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղն ստանալու է անհասկանալի մի կարգավիճակ, ադրբեջանցի փախստականները վերադառնալու են Բաքվին վերադարձված տարածքներ։ Այս ամենի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի