15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են հայերը Վրաստանը գերադասում Հայաստանից

«Հայ հանգստացողները` բոլորս էլ գիտենք,  թե ինչո՞ւ են  նախընտրում իրենց հանգիստը անցկացնել Վրաստանում: Խնդիրը նրանում է, որ մեզ մոտ հանգստանալու համար, այնպիսի գներ են, որ մեկ անձի մեկ հանգստյան օրը Հայաստանում արժենում է լավագույն դեպքում 10 000 դրամ, իսկ Վրաստանում նման հանգիստը արժենում է 3-ից 4 000 դրամ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում և Հայաստանից դուրս կազմակերպվող հանգստին՝ ասաց «Սպառողների միություն» ՀԿ  նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Բանախոսը նկատեց, որ Վրաստանը կարողացել է հասնել նրան, որ իր ծովափնյա հանգստյան գոտիները նախատեսված են միջին և ցածր խավերի համար, իսկ Հայաստանում հանգստյան գոտիները ավելի շատ միջինից բարձր  խավերի համար են:

Չիլինգարյանը համեմատական եզրեր  անցկացնելով երկու երկրների մեջ փաստեց, որ անցած տարի Հայաստանի զբոսաշրջիկների թիվը չի հասել 1 միլիոնի , այն ինչ Վրաստանը ունեցել է մոտ 6  միլիոն զբոսաշրջիկ:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ