08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Կազանի փաստաթուղթը վտանգավոր է. Հրանուշ Խառատյան

Կազանի փաստաթուղթը կարող է վտանգավոր լինել   ՀՀ ու ԼՂՀ համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Բանախոսն ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման այժմ բանակցվող այդ պլանի համաձայն՝ Արցախին հարակից՝ ազատագրված 7 շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղն ստանալու է անհասկանալի մի կարգավիճակ, ադրբեջանցի փախստականները վերադառնալու են Բաքվին վերադարձված տարածքներ։ Այս ամենի հետ մեկտեղ Ղարաբաղն իրավունք չի ունենալու սեփական զինված ուժեր պահել:

«Այս փաստաթղթի շուրջ համաձայնության գալուց հետո կարելի է ընդմիշտ ձեռք քաշել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի և Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության գոյության որևէ հնարավորությունից»,- ասաց Խառատյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ