07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2016

Սոչիում ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Սոչի քաղաք մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես փոխանցում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Սիրիայի ճգնաժամին և միասնական ուժերով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Չավուշօղլուն, հանդիպումից հետո զրուցելով լրագրողների հետ, ասել է,  որ […]

Հայաստանում թրաֆիքինգի դեմ տարվում է անհրաժեշտ աշխատանք. ԱՄՆ-ի Պետդեպի զեկույցը

Միլիոնավոր մարդիկ են ամեն տարի ենթարկվում թրաֆիքինգի, ինչը կարելի է վերացնել միայն միջազգային համատեղ ջանքերով։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», այս մասին է ասված ԱՄՆ-ի Պետքարտուղարության ամենամյա զեկույցում։ Ամբողջ աշխարհում այսօր դեռեւս 20 միլիոն մարդ է գտնվում ստրկության մեջ։ Միլիոնավոր մարդիկ են ամեն տարի տարբեր նպատակներով ենթարկվում թրաֆիքինգի՝ առ ու վաճառքի, ինչը կարելի է վերացնել […]

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն ազատվել է աշխատանքից: Henaran.am-ը ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկացավ, որ ոստիկանության պետն իր աշխատակազմում օպտիմալացում է իրականացրել՝ կրճատվել է խորհրդականների ու օգնականների 7 հաստիք, որոնց թվում  նաեւ Նարեկ Մալյանը:

Հաղթե՛լ. այլ ճանապարհ չկա ու չի եղել երբե՛ք. Ռուզաննա Խաչատրյան

Պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում  գրառում է կատարել՝ շնորհավորելով իր ամուսնու ծննդյան օրը: «Հաղթե՛լ. այլ ճանապարհ չկա ու չի եղել երբե՛ք:- ՇԱՌԼ ԴԸ ԳՈԼ Ծնունդդ շնորհավո՛ր, ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ», – գրել է Ռուզաննա Խաչատրյանը:

Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչության գործով ձերբակալվածներ մեջ կա Ռուսաստանի քաղաքացի

Թուրքիայում շարունակվում են հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչական պայթյունների հետ կապ ունեցող անձանց հայտնաբերման և ձերբակալման գործողությունները: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այսօր առավոտյան Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում անվտանգության ուժերի իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 անձ: Նշվում է, որ նրանցից մեկը, որը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ է, ունի Ռուսաստանի […]

16-ամյա Հայկ Ասիրյանին դանակահարելու դեպքով հարուցվել է քրեական գործ. մանրամասներ

Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին տեղի  ունեցած վիճաբանության ժամանակ    դանակահարության հետեւանքով մահացած 16-ամյա Հայկի սպանության գործով հարուցվել է քրեական գործ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ  2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 23:10-ին, Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռոբերտ Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի […]

Դոնի Ռոստովը՝ ջրի տակ․ քաղաքում սարսափելի իրավիճակ է /ֆոտո, վիդեո/

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում արտակարգ իրավիճակ է՝ ջրհեղեղների պատճառով։ Անձրեւների հետեւանքով քաղաքը ջրի տակ է հայտնվել, կա նաեւ զոհ։ 14-ամյա աղջիկը խեղդամահ է եղել՝ չկարողանալով ջրափոսից դուրս գալ։ Անձրեւները ավերածություններ են գործել, բազմաթիվ տներ, փողոցներ ու մեքենաներ են ավիրվել։ Օթերեւութաբանները մտավախություն ունեն, որ հեղեղները կարող են կրկնվել։

Analitik.am կայքի խմբագրի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն երեկ որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել Analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Վերջինիս փաստաբան Լիպարիտ Սիմոյանը նշել է, որ պատրաստվում են բողոքարկելու դատարանի կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր […]

Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստ

Հուլիսի 4-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ: Անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը կանցկացվի ՀՀ արտգործնախարարի նախագահությամբ, որից հետո Էդվարդ Նալբանդյանը և Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի