Analitik.am կայքի խմբագրի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն երեկ որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել Analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը:
Վերջինիս փաստաբան Լիպարիտ Սիմոյանը նշել է, որ պատրաստվում են բողոքարկելու դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ դրամ: