15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում թրաֆիքինգի դեմ տարվում է անհրաժեշտ աշխատանք. ԱՄՆ-ի Պետդեպի զեկույցը

Միլիոնավոր մարդիկ են ամեն տարի ենթարկվում թրաֆիքինգի, ինչը կարելի է վերացնել միայն միջազգային համատեղ ջանքերով։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», այս մասին է ասված ԱՄՆ-ի Պետքարտուղարության ամենամյա զեկույցում։

Ամբողջ աշխարհում այսօր դեռեւս 20 միլիոն մարդ է գտնվում ստրկության մեջ։ Միլիոնավոր մարդիկ են ամեն տարի տարբեր նպատակներով ենթարկվում թրաֆիքինգի՝ առ ու վաճառքի, ինչը կարելի է վերացնել միայն միջազգային համատեղ ջանքերով։ Այս մասին է ասված ԱՄՆ-ի Պետքարտուղարության ամենամյա զեկույցում։

««Պայքար ընդդեմ մարդկային թրաֆիքինգի» զեկույցը միայն փաստեր չեն, այն փաստաթուղթ է՝ համապատասխանաբար աշխատանքներ ծավալելու համար»,– թվով 16-րդ զեկույցը ներկայացնելուց առաջ իր ելույթում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին։

«Երբ խոսում ենք մարդկանց թրաֆիքինգի մասին, խոսում ենք ստրկության վերաբերյալ, մեր ժամանակների ստրկության։ Խոսքը մարդկանց ու մարդկանց ճակատագրերի մասին է, մարդիկ, ովքեր ունեն ընտանիք ու երազանք, մարդիկ, որոնց մի մասը հավետ կորցնում է այդ ամենը»,– ասել է նա։

Ջոն Քերրին իր ելույթում նաեւ ընդգծել է աշխարհում մարդկային թրաֆիքինգի ծավալները, առեւտուր, որը տարեկան կազմում է 159 միլիարդ դոլար։

Քերիի խոսքերով, այս փաստաթուղթը նաեւ մի վերլուծություն է, որի հիման վրա են կազմվում հետագա անելիքների ծրագրերը։ Այս զեկույցների հիման վրա է ԱՄՆ-ը 2002 թվականից ի վեր 250 միլիոն դոլար հատկացրել աշխարհի տարբեր երկրների՝ աջակցելու թրաֆիքինգի դեմ գործող 800 ծրագրեր։ Այս զեկույցի հիման վրա է ԱՄՆ-ը հաստատում թրաֆիքինգի դեմ պայքարելու հարցում այլ կառավարությունների հետ դիվանագիտական կապեր։

Այս տարվա զեկույցը ութ երկրներ է ավելացնում իր այսպես կոչված «սև ցուցակում», երկրներ, որոնք ամենաքիչ ջանքն են ներդրել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։ Ամենացածր ցուցանիշ ունեցող 27 երկրների շարքին այս տարի ավելացել են Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Միանմարը, Հաիթին, Ջիբութին, Պապուա Նոր Գվինեան, Սուդանն ու Սուրինամը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ