13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Պետք չէ ամեն ինչից սենսացիա սարքել»

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝  Գագիկ Խաչատրյանի որդիների՝  Լոս Անջելեսում ունեցած մեծ կարողությունների վերաբերյալ. արդյո՞ք շահերի բախում չէ, որ նախարարի որդիներն այդպիսի ունեցվածք ունեն արտերկրում:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ անկախ անձի ունեցած պաշտոնից՝  Հայաստանում ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում:

«Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է խոսեմ այդ մասին: Եթե կա որեւէ խնդիր, ապա կարող են զբաղվել: Ես կարծում եմ, որ պետք չէ ամեն ինչից սենսացիա սարքել: Մենք իրավական երկրում ենք ապարում եւ որեւէ խնդիր չեմ տեսնում»,-  ասաց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ