15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ոչ մի օր չթեքվեցիր, չկռացար և չկարողացար շրջանցել քո համոզմունքները».Հասմիկ Պապյանի ցավը

Օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանը իր ֆեյսբուքի էջում հայտնել է իր ցավը արձակագիր Հրաչյա Մաթևոսյանի մահվան առիթով և տեղադրել է արխիվային լուսանկար.

«Սիրելի, սիրելի՜ հորքուրայր,
տասնյակ տարիներ առաջ բարով եկար մեր ընտանիք, դարձար իմ պաշտելի հորաքրոջ ամուսինը, եղար ուղեկիցը մեր լավ ու վատ օրերի…
ինձ՝ յոթ տարեկան աղջնակիս, առաջինը նվիրեցիր Բարսեղ Կանաչյանի ”Երգերի ժողովածուն” քո իմաստուն մակագրությամբ և մաղթանքով, որը անկատար թողնելու իրավունքը ես իհարկե չունեի…
ոչ մի օր չթեքվեցիր, չկռացար և չկարողացար շրջանցել քո համոզմունքները, որոնցից ամենաառաջնայինը անմնացորդ սերն էր հայրենիքի, հողի, հայի հանդեպ: Անկարելի է, որ որևէ մեկը կարողանա լրացնել քո ”թափուր տեղը”…
փնտրելու ենք քեզ ամեն ժամ, ամեն տեղ, անդադար և իհարկե կատարելու ենք Քո Ամենապատգամը՝
«Պինդ ենք կենալու», ցավոք արդեն առանց Քեզ…
Հանգչիր խաղաղությամբ…»

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ