15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շերի ցավակցական գրառումը զայրացրել է թուրքերին

Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը Twitter-ում գրառում է կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Թուրքական «Sondakika» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հռչակավոր երգչուհին մասնավորապես գրել է. «Մենք բոլորս աղոթում ենք Թուրքիայի օդանավակայանի անմեղ զոհերի համար»:

Սակայն գրառման վերջում օգտագործված «ռումբ» և «պայթյուն» սմայլիկների պատճառով երգչուհին խիստ քննադատության է արժանացել: Օգտատերերը նրան մեղադրել  են անկեղծ չլինելու մեջ՝ հիշեցնելով, որ սմայլիկները բոլորովին տեղին չեն, քանի որ կատարվածի մեջ զվարճալի ոչինչ չկա:

Ավելի ուշ Շերը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ ցավում է անտեղի օգտագործված սմայլիկների համար: Երգչուհին ընդգծել է, որ նա դրանք օգտագործել է միայն այն պատճառով, որ ցանկանում էր ավելի շատ հույզեր արտահայտել, քան թույլ է տալիս ընդամենը 140 նիշ  պարունակող գրառումը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում մահապարտների իրականացրած երեք հաջորդական  պայթյունների հետևանքով 42 մարդ է զոհվել, կան շուրջ 240 վիրավորներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ