26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2016

«Nike» ընկերությունը ներկայացրել է Քրիշտիանու Ռոնալդուի նոր խաղակոշիկները /վիդեո/

Աշխարհահռչակ «Nike» ընկերությունը ֆուտբոլասերների ուշադրությանն  է  ներկայացրել  Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի նոր խաղակոշիկները: Ֆուտբոլիստը  այդ կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ատլետիկոյի» հետ խաղին, ինչպես նաև Եվրոպայի առաջնության հանդիպումներին: «Nike»-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Mercurial Superfly V» խաղակոշիկի յուրաքանչյուր բաղադրիչ ընտրելիս մասնագետները հաշվի են առել յուրաքանչյուր մանրամասն։ https://www.youtube.com/watch?v=FxoNbut0vqQ&feature=youtu.be

Վարչապետն ընդունել է իրանական ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է իրանական «Kayson» ընկերության նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է իրանցի գործարարների այցը մեր երկիր և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալմանն ու զարգացմանը: Մոհամմադ Ռեզա Անսարին նշել է, որ իր ղեկավարած «Kayson» ընկերությունը՝ որպես միջազգային կապալառու կազմակերպություն, […]

Շոկ․ արաբ հոգեբանը պատմել է, թե ինչպես է պետք ծեծել կնոջը

Սաուդյան Արաբիայից ընտանեկան հոգեբան Հալեդ ալ-Սակաբին ներկայացրել է կնոջը ծեծի ենթարկելու ճիշտ մեթոդիկան։ Նա իր մեթոդիկան ներկայացնելիս սկսում է հետեւյալ խոսքերով՝ «հարցը, թե ինչպես է պետք ծեծել կնոջը, բավական բարդ ու անկանխատեսելի է, եւ անփորձների համար այդ ճանապարհը վտանգներով լի է»։ Հոգեբանն ասում է, որ կնոջը պետք է ծեծել, որպեսզի նրան ճիշտ պահվածք սովորեցնես։ Նրա խոսքով, […]

Ընդունելության քննությունների ողջ գործընթացը կլինի կառավա¬րության ուշադրության կենտրոնում. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2016թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետական ավարտական և միասնական քննությունները համապետական նշա­նակության միջոցառում են և գտնվում են  հասարակության ուշադրության կենտրոնում: «Վերջին տարիներին ընդունելության քննությունների հետ կապված շատ խնդիրներ […]

Չի կարելի. ԵԿՄ փոխնախագահ /վիդեո/

«Ապրիլի 2-ին հազարավոր երկրապահներ միասնաբար կանգնեցին ու պաշտպանեցին Արցախի ազատ ապրելու ու գոյատևելու իրավունքը: Երկրապահները հետևել են Մանվել Գրիգորյանի հրամանին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը: Մկրտչյանը անդրադարձավ վերջին օրերին ԵԿՄ ադամների, մասնավորապես ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված միջադեպին, որը անվանեց հորինած և սուտ: Մանրամասները՝ տեսանյութում:

Այնտեղ որտեղ ձյունը երբեք չի հալչում

3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած են մեր տղերքը` հպարտ Օմարի լեռների պես… Այստեղ ձյունը երբեք չի հալչում… այստեղ վերանում են բոլոր կասկածները… այստեղի զինվորը վաղուց հաղթահարել է իր բոլոր վախերը… Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ (լուսանկարներն արված են 2 օր առաջ (խմբ.))     Ժամկետային զինծառայող Արթուր Մինասյանը` ազգությամբ հայ եւ ռուս ծնողների զավակը, փոքրուց ապրել […]

Թոմ Քրուզը չի ցանկանում մանկահասակ դստերը տեսնել ցնցող պատճառաբանությամբ /ֆոտո/

Հանրահայտ դերասան Թոմ Քրուզը 1990 թվականին տարվեց կրոնով՝ միացավ սեանտոլոգներին եւ հավատարիմ է նրանց մինչ օրս։ Վերջերս հայտնի դարձավ, որ դերասանն իր ողջ ունեցավածն ԱՄՆ-ում վաճառել է ու տեղափոխվել Բրիտանիա, որպեսզի իրեն նվիրի եկեղեցուն։ Դերասանը տարեցտարի ավելի քիչ էր շփվում դստեր՝ Սուրիի հետ, իսկ վերջերս հայտնի է դարձել, որ աստղային սեանտոլոգը ընդհանրապես չի ցանկանու տեսնել […]

Հակառակորդն «Արցախգազ»-ին հասցրել է 2 մլն դրամի վնաս /ֆոտո/

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի հերտակոծությունից Մարտակերտ քաղաքի սնուցող գազամատակարարման խողովակաշարը մի քանի անգամ տուժել է, սակայն բոլոր դեպքերում քաղաքի գազամատակարարումը օպերատիվ կերպով վերականգնվել է: «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայության փոխանցմամբ` ընկերության Մարտակերտի արտադրաշահագործման տեղամասն իր աշխատանքները չի դադարեցրել հակառակորդի հերտակոծության ռազմական գործողությունների անգամ ամենաթեժ պահերին: Աղբյուրի հաղորդմամբ՝ թշնամու արկակոծության հետևանքով հիմնականում վնասվել են միջին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի