27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Ինչ գլամուր, ինչ հացադուլ … երեխաները պարում են թշնամու գնդակների տակ /ֆոտո, վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, որ ունի մոտ 1250 բնակիչ,  հարևան Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ ընդհանուր սահման: ունի: Գյուղի վերջին տունն ադրբեջանական հենակետերից հեռու է ընդհամենը 700 մ-ով: Այստեղ ավարտվում է մեր հայրենիքը, միայն թե Հայաստանն այստեղ բոլորովին ուրիշ է …  “ջիպավոր” ու ակումբներում “տժժացող” գլամուր երիտասարդություն, Ազատության հրապարակ, քաղաքական “սառը պատերազմ”, նամակագրություն, երկխոսություն, […]

Զարզանդին բերման են ենթարկել. Սյունիքի մարզպետարանը արձագանքում է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, երեկ` մարտի 26-ին ծեծկռտուք է եղել Սյունիք գյուղի տարածքում գտնվող գիշերային ակումբում, ինչի արդյունքում Զարզանդ Ն-ն եւ Դավիթ Բ-ն ծեծել են 43-ամյա Արմեն Վարդանյանին: Նիկողոսյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն էր: Ոստիկանությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ մարտի 27-ին  Զարզանդ Ն.-ն եւ Դավիթ Բ.-ն  բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի  բաժին, տվել […]

“Հարցերի հարցը” /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում  գարնանացանի աշխատանքները սկսել են, բայց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստացած տրակտորը դեռ գյուղ չի հասել: Ավելի ճիշտ հասել է, բայց ոչ գյուղապետարան: Մի խոսքով, Ծառուկյանի տրակտորը սահմանամերձ գյուղի գերխնդիրն է դարձել: Գյուղապետ Մանվել Կամենդատյանը լրագրողներին պատմեց, որ ԲՀԿ-ական պատգամավորներն իրենք են հարցրել` գյուղն ինչն խնդիրներ ունի , “մենք էլ […]

Բոտուլիզմի դեպք

                       Կրկին բոտուլիզմի դեպք է արձանագրվել       Մարտի 22-ին Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` մեկ տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մարտի 17-ին կնոջ հետ օգտագործել է տնային պայմաններում պահածոյացված լոլիկի մարինադ` ուտելով միայն պահածոյի պղպեղը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել սրտխառնոց, փսխումներ և […]

Ձեզ մատաղ, ընկեր Ծաոռւկյանը տեղեկություն չունի … /վիդեո/

“Վայ ձեզ մատաղ ես չեմ պատկերացրել, որ Ծառուկյանի խոսքը կարելի է գետին տապալել: Մեր տարածաշրջանից Նինա Ադամյանը /ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է.-խմբ./ ասում է, որ այդ տրակտորը գյուղապետարանին չի հատկացրել , այլ գյուղին: Մարդ չի հասկանում, եթե Ծառուկյանը տելեվիզորով  ելույթ ա ունենում ու ասում ա գյուղացու կողքին կանգնած եմ… Ստացվում է կամ Նինա Ադամյանն է իր անունը ոտնահարում, կամ  […]

Կհարուցվի՞ քրեական գործ քաղաքապետի դեմ

Սյունիքի մարզպետարանի կողմից անցած տարի Սիսիանի քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:  Դրանք ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն` ընթացք տալու: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի տեղակալ Աշոտ Գրիգորյանն անցած տարի պաշտոնեական անփութության եւ խարդախության համար դատապարտվեց: Սյունիքի մարզպետարանի հանրապետական գործադիր եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը համակարգող վարչության պետ Սեյրան Ավետիսյանը “Սյունյաց երկիր” թերթին ասել […]

Նման բան չի եղել. ոստիկանությունը բացառում է

Henaran.am-ի տեղեկություններով, օրերս Սիսիանում քաղաքացիների եւ Սիսիանի հարկային տեսչության պետ Նաիրի Բախշյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո այդ քաղաքացիներին հրավիրել են ոստիկանություն: Հիշեցնենք, որ  Նաիրի Բախշյանը  օրեր առաջ Սիսական փողոցում կանգնեցրել էր  “Գազ 24”-ի մի վարորդի, դիտողություն արել նրան` արագ վարելու համար: Վարորդը հարկայինի պետին ասել էր, որ ինքը “գայիշնիկ չի” եւ իրավունք չունի կանգնեցնելու: […]

Որքան քիչ բան է պետք կրակի բերանում ապրող գյուղացուն

Մարտի 22-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի հետ համատեղ “Հայաստանն առանց տուբերկուլոզի” ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերում (Չինարի, Այգեձոր, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես) անցկացրին անվճար ֆլյուրոգրաֆիկ և այլ բնույթի հետազոտություններ։ Եռօրյա ծրագրի շրջանակներում հետազոտություններ անցան սահմանամերձ գյուղերի ավելի քան 300 բնակիչներ։ Ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության […]

Մեկ ժամ մթության մեջ

“Մոլորակի ժամ” համաշխարհային միջոցառմանն այս տարի առաջին անգամ մասնակցեց նաեւ Սյունիքի մարզկենտրոնը: Մարտի 23-ի երեկոյան` ժամը 20.30- 21.30-նն, անջատվեցին Կապանի քաղաքապետարանի, մարզպետարանի շենքերի էլեկտրաէներգիան, քաղաքի մի քանի փողոցներում մեկ ժամով դադարեցվեց գիշերային լուսավորությունը: Ակցիային մասնակցելու առաջարկով Կապանի քաղաքապետարանին էր դիմել Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը:

Բոլոր մարզպետները պետք է հասնեն նրան /վիդեո/

Երկրում կատարվելիք բարեփոխումները կախված են և անձերից, և համակարգից: ”Բոլորից է կախված` յուրաքանչյուր պաշտոնյայից, մարզպետից, թաղապետից ու քաղաքապետից: Յյուրաքանչյուրս պիտի ընդունենք, որ կա իրավիճակ, երբ փոփոխություն է հարկավոր”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Որպես օրինակ` պատգամավորն ընդգծեց, որ Շիրակի նոր մարզպետի դեպքում նշաձողն ավելի բարձր է դրվել, և հիմա բոլոր մարզպետները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված