07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Թեղուտում մանկապարտեզ կկառուցվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց Տավուշի մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցել: Տարածաքայաին կառավարման նախարարի պաշտոնակատարի տեղեկալ  Վաչե Տերտերյանը նշեց, որ տարածքը տրամադրվում է մանկապարտեզ կառուցելու համար: 

ՀՐԱՏԱՊ. Ավտովթարից մահացել է մի ամբողջ ընտանիք /լրացված/, ֆոտո

Henaran.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել այսօր` մայիսի 1-ին,  ժամը 16:30-ի սահմաններում Տաթեւ-Հալիձոր ճանապարհին տեղի ունեցած վթարից: Հիշեցնենք, որ “ԳԱԶ 2410” մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարի վրա: Տաղավարում այդ պահին  հանգստացող մարդիկ կային: Պատահարի հետեւանքով 5 մարդ է մահացել, 5-ն էլ տեղափոխվել […]

Խոշոր ավտովթար Սյունիքում. կա 6 զոհ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  “ԳԱԶ 2410” մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված […]

26-ամյա կինը երկրորդ անգամ ինքնասպանության փորձ արեց

Ինքնասպանության փորձ կատարած, կապանցի, երկու անչափահաս երեխաների մայր, 26-ամյա  Աննա Բ.-ի կյանքին վտանգ չի սպառնում: Նա այժմ Կապանի բժշկական կենտրոնում ,է եւ անհարժեշտ բուժօգնությունը ստացել է: Սա ինքնասպանության երկրորդ փորձն է: Մի քանի շաբաթ առաջ Աննան երակներն էր կտրել: Իսկ երեկ` ապրիլի 30-ին նա 12 հաբ դիմեդրոլ էր խմել: Ըստ  նրա մտերիմների`  կինը այս քայլի […]

Ոչխարներն արմատով են ուտում. աղքատություն եւ հետամնացություն

Գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացությանը, որ ոչխարաբուծությամբ զբաղվող երկրները հարստանալու փոխարեն հայտնվում են ծայրաստիճան աղքատ և հետամնաց պայմաններում: Արամ Հովհաննիսյանը կարծում է, որ եթե Սյունիքի մարզից պայմանագրային հիմունքներով` որպես արոտավայր, հողեր տրվեն Իրանի Ատրպատական նահանգի ոչխարաբույծներին, ապա դա նախ և առաջ անապատացման վտանգի առաջ կկանգնեցնի մարզի բավականին լավորակ հողերը և […]

Հայաստանում արագ ամուսնալուծվում են 1-ից 4 տարի ամուսնացածները

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը այսօր ներկայացրեց վերջին եռամսյակի հանրապետության ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը: Նախորդ եռամսյակի համեմատ ամուսնությունների թիվը նվազել է 1,6տոկոսով: Գրանցվել է 4591 ամուսնություն: Ամուսնալուծվել են 4668 մարդ: Արմավիրի մարզում եղել է ամուսնության դեպքերի ավելացում: Գեզարքունիքի, Տաուշի մարզերում միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ են: ՀՀ վիճակագրական տվյալների համաձայն երբեք […]

Նախկին քաղաքապետի եւ պատգամավորի մերձավորների մոտից մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել. ոստիկանապետը Գյումրիում է

      Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գյումրիից հայտնեց, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության քրեական վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի և Գյումրիի քննչական բաժանմունքի աշխատակիցների հետ Գյումրիում հնչած աղմկահարույց […]

Այդքան հայրաքաղաք Գյումրին` ՛՛կրիմինալ՛՛

”Ցավում եմ եղածի համար, բայց չեմ կիսում այն կարծիքը, որ Գյումրին քրեական մայրաքաղաք է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը՝ պատասխանելով հարցին` իսկապե՞ս Գյումրին այդքան կրիմինալ է: ՛՛Չեմ կարծում, որ Գյումրին կրիմինալ քաղաք է, սակայն վերահսկողություն պետք է՛՛,-նշեց Սահակյանը: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է որոշեն, թե ինչպես […]

Կոնկրետ ծրագրեր Գյումրիում

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր  ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Քաղաքապետը նախ ողջունեց տիկին Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից  իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար: Քարեն Հիլիարդն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին ընդունելության համար և տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է […]

ԲՀԿ-ին չի հետաքրքրում Մարտուն Գրիգորյանի “էդ կյանքը”

՛՛Ինձ չի հետաքրքրում` ով ինչ մերձավորներ ունի: Ես անձնական պարզաբանումներով կյանքում չեմ զբաղվում, զբաղվում եմ քաղաքականությամբ, ներկայացնում եմ քաղաքական թիմ, որը ևս մտահոգ է երկրում առկա իրավիճակով, իր քաղաքական գործունեությամբ փորձում է օրինական գործառույթների շրջանակներում ազդել այդ իսկ իրավիճակի վրա, մնացած բաները ինձ չեն հետաքրքրում: Ինձ հետաքրքրում են մեր պատգամավորների, քաղաքական խորհրդի անդամների զբաղվածությունը, անելիքները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի