01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ուսուցիչները դիմում են ԴԱՀԿ-ի Միհրան Պողոսյանին

Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակազմն արդեն երկրորդ ամիսն է աշխատավարձ չի ստանում: Չեն ստացել մայիս ամսվա աշխատավարձը, ստանալու հույս էլ չունեն: “Հենարան” մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էին դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, դպրոցի ուսումնական գծով տնօրեն Ասյա Զալյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նարինե Միքայելյանը և ռուսաց լեզվի ուսուցիչ, արհկոմի նախագահ Մանյա Ծատուրյանը: Արդեն ինը տարի […]

“Հայրենիքիս ջուրը քաղցր է, քանց նռան գինին” /ֆոտո/

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի շուկայի առեւտրականները հաճախ են հետաքրքիր միջադեպերի ականատես լինում: Տիկին Սոֆիկի պատմելով, տուրիստներից մեկը տեսնելով շշալցված ջրի ամանները՝ զարմացել էր ջրի “կարմիր” գույնից: “Ասում ա հայկական հրաշք տեսել էի, բայց որ ջուրը կարմիր՝ չգիտեի”,-քահ-քահ ծիծաղելով`պատմում է տիկին Սոֆիկը՝ ավելացնելով, որ հետո “գժական տուրիստին”  բացատրել է, որը մեջը գինի է:  “Ասի էլի […]

Սյունիքի նոր մարզպետացո՞ւ

Իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, չի բացառավում, որ Սյունիքի մարզպետ նշանակվի Կապանի բժշկական քոլեջի տնօրեն, ՀՀԿ-ական Ռոմիկ Սարգսյանը: Նա ՀՀԿ Կապանի տարածքային կազմակերպության ղեկավարն էր, եւ հակասություններ ունենալով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ՝ հեռացվեց այս պաշտոնից: Ռոմիկ Սարգսյանը մտերմիկ հարաբերություններ ունի նախկին պատգամավոր, բժշկական քոլեջների նախագահ Մկրտիչ /Սերժ/ Մկրտչյանի հետ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հենց վերջինս […]

Վարչապետի հումորը. լավ լուրեր Սանահինից /ֆոտո, վիդեո/

Սանահինի վանական համալիրի մոմավաճառ տիկին Մարիամը ամեն օր պարտաճանաչ աշխատանքի է գալիս: Գործող եկեղեցի չէ, բայց նրա խոսքով, ամեն օր շատ մարդիկ են այցելում վանական համալիր: Հունիսի 19-ին էլ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր Սանահինում: Նա եւս մոմ վառեց եւ աղոթեց: Մինչ այդ վարչապետը ծանոթացավ համալիրում կատարված ամրակայման աշխատանքներին: Միջոցները […]

Գյուղը Հասմիկից էլ թանկ է … օրենքից են խոսում /վիդեո/

Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, երեկ, Լոռու մարզի Դսեղ այցելած մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հիշեցրեց գյուղի հուշարձաններից մեկի խնդիրը, ինչը բարկացրեց տիկին նախարարին: Ըստ գյուղապետի, Դսեղ գյուղում կա հին իշխանական գերեզմանատուն, որտեղ գտնվում է Մամիկոնյաններից Վահան իշխանի գերեզմանը, այդ գերեզմանի վրա կառուցված է հուշակոթող, որն այժմ վթարային վիճակում է: Կոթողը իր առանցքից շեղվել է 18 սմ […]

“Ասացին վրեժխնդիր լինենք”. Բուդաղյանները սպասում են

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ ողբերգական միջադեպի մասնակից Բուդաղյան եղբայրների մայրը՝ տիկին Ալլան Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդիները չեն կարող վրեժխնդիր լինել: “Կսպասենք դատ-դատաստանին, վերեւ Աստված կա”,-տիկին Ալլայի խոսքով, ամուսնու եղբայրն է Մոսկվայից եկել, նրա տղան, մեկ ուրիշ բարեկամ: “Նրանք դրսերում լավ գործի են, բիզնեսմեն են: Ասացին վրեժխնդիր լինենք, […]

Տաթեւի համաշխարհային աստղը` 85-ամյա Ռոզա տատը /վիդեո/

Տաթեւ  գյուղում 85-ամյա Ռոզա տատը ամեն օր սար է գնում եւ ուրց է հավաքում: Տոպրակը հազար դրամով է վաճառում, չի դժգոհում, ”առնում” են:Պատմում է ուրցի օգտակարության մասին. մարդիկ էլ տատին հավատալով` գնում են: -Տատի, թանկ չի՞ 1000 դրամը ,-հարցրի նրան: -Դե ինչքան օզում ես վերցրու, բալա: Մի քյաթան 2 հազար դրամ ա , թանկ չի՞,-ասաց նա: […]

Լոռու մարզպետը չդիմավորեց վարչապետին

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում է Լոռու մարզում: Նրան չի ուղեկցում մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Արամ Քոչարյանը 2.5 տարի առաջ աշխատանքից ազատվել էր նաեւ այն պատճառով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին չէր դիմավորել Վանաձորում: Սակայն Արթուր Նալբանդյանին չի սպասվի նախորդի ճակատագիրը, քանի որ վերջինս արտերկրում է` գործուղման մեջ է: […]

Սյունիքում՝ պարսկերեն /օրվա կադր /

Ի տարբերություն այլ մարզերի Սյունիքում, ցուցանակաները հայերենից բացի ունեն նաեւ պարսկերեն գրառումներ: Ասենք՝ թոնրի լավաշ, հացատուն եւ այլն: Կան նաեւ այնպիսի ցուցանակներ, որոնք միայն պարսկերենով են: Կարծում ենք սա պիտի հետաքրքրի լեզվի պետական տեսչությանը: Հիմնականում հայերեն-պարսկերեն ցուցանակներ Գորիսի տարածաշրջանում են: Ահա ինչ է արձանագրել Henaran.am-ի ֆոտոխցիկը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված