03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի հումորը. լավ լուրեր Սանահինից /ֆոտո, վիդեո/

Սանահինի վանական համալիրի մոմավաճառ տիկին Մարիամը ամեն օր պարտաճանաչ աշխատանքի է գալիս: Գործող եկեղեցի չէ, բայց նրա խոսքով, ամեն օր շատ մարդիկ են այցելում վանական համալիր: Հունիսի 19-ին էլ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր Սանահինում: Նա եւս մոմ վառեց եւ աղոթեց:

Մինչ այդ վարչապետը ծանոթացավ համալիրում կատարված ամրակայման աշխատանքներին: Միջոցները հատկացվել է պետբյուջեից, իսկ աշխատանքներն ավարտվելու են 2016թ.-ին:
Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար 2012թ.-ի պետբյուջեով հատկացվել է 18 մլն դրամ:

Ծրագրով մասնակի վերականգնվել է համալիրի Ս. Աստվածածին եկեղեցին, հեռացվել է պատերի բուսածածկը, քանդմամբ-վերաշարմամբ կամ նոր քարով փոխարիման ամրակայվել եւ վերականգնման համար հատկացվել է 22.5 մլն դրամ, որը նախատեսվում է ծախսել Ս. Աստվածածին եկեղեցու նախագավթի եւ Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների իրականացման համար: Շինաշխատանքներն իրականացնում է “ԱՀԱՆԱ” ՍՊԸ-ն:

Ճարտարապետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով,  իտալացի եւ գերմանացի մասնագետներն են ուսումնասիրել հուշարձանախմբերը եւ ընդհանուր եզրակացությամբ կառույցները կայուն են:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փորձում էր  որքան հնարավոր է սպառիչ պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերին: Նախարարին երբեմն օգնության էին հասնում  փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ ճարտարապետ Աշոտ Հովհաննիսյանը:

Տ.Սարգսյանը փորձեց պարզել, թե  ինչ է արվում բուսականությունից համալիրրի որոշ հուշարձաններ փրկելու ուղղությամբ, քանի որ “վիզուալ” դա այդքան էլ դրական տպավորություն չի թողնում:

Պատասխանատուները ասացին, որ կաուչուկային հեղուկով մշակվում են ճաքերն ու այն հատվածները, որտեղ ծառ ու խոտեր են աճում` գմբեթներին ու եկեղեցիների պատերին: Տիգրան Սարգսյանը նույնիսկ հետաքրքվեց համալիրի պատերին արված տարբեր տիպի գրառումներով:  Վարչապետը նույնիսկ կատակեց մշակույթի փոխնախարարի հետ` “Արեւիկ, կարող ես գրել՝ այստեղ եղել է Արեւիկը”: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ