01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Սյունիքի մարզպետի հարցով դիմում են Սերժ Սարգսյանին

“Գարեգին  Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ նամակով դիմել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անընդունելի անձի նշանակումը կանխելու հարցով: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս: Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված եւ հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, […]

Սյունիքի արոտավայրերը չեն տալիս

Սյունիքի արտովայրերն Իրանին վարձակալության հանձնելու հարց գյուղատնտեսության նախարարության օրակագում չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: ՛՛Ոչ, այդպիսի բան չկա, ընդհանրապես օրակագում այդպիսի բան  չկա՛՛,-նախարարի խոսքով՝ այդպիսի հարց ընդհանրապես չի եղել օրակարգում:

Ավետիք Բուդաղյանի երկու տարեկան աղջիկը ասում է՝ պապա … Henaran.am-ի թղթակիցը Բուդաղյանների տանն էր

“Իրանց դեմ ծուղակ էին սարքել: Միայն իրանց դեմ չէր կարում խոսեր մարզպետը: Ծուղակ էր սարքել, որ տաներ, վերացներ”,-Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ ասաց հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից սպանված գործարար Ավետիք Բուդաղյանի կինը՝ Անահիտը: Վերջինիս խոսքով, Սուրիկ Խաչատրյանը ՛՛միշտ նախանձում էր Բուդաղյան եղբայրներին՛՛: Անահիտի պատմելով, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո […]

՛՛Նախագահը, որ տեսնի պահանջարկ կա, հետ կնշանակի՛՛ . Գորիսում ստորագրահավաք է

Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: Պաշտոնակատարը հավաքել է Գորիսի էլիտար մասին՝ մտավորականներ, ուսուցիչներ, արվեստագետներ, բժիշկներ, նաեւ գյուղապետեր եւ բացատրել, որ Խաչատրյանի փրկությունը եւ մարզպետ աշխատելը նրանց ստորագրությունից է կախված: “Բայց մենք չենք նշանակում եւ հետո ընտրովի էլ չի, որ ընտրենք”,-հարցրել է գյուղապետերից մեկը: “Նախագահը, որ տեսնի […]

՛՛Իշխանը չի կարա մեր զուգարանի վրա ակտ գրի՛՛. 1000 եվրոյանոց հպարտություն /վիդեո/

Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եթե օրերից մի օր որոշի ստուգել Կապանի “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ընկերությունը, ապա չի կարող բիոզուգարանների մասով խախտում հայտնաբերի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ նշեցին ընկերության աշխատակիցները՝ ցույց տալով ստորգետնյա հանքում կառուցված ապաստարաններում տեղադրված բիոզուգարանները: Ղեկավարության խոսքով՝ դրանք արժեցել են ընդամենը 1000 եվրո: Փրկարար ծառայության […]

Ավանակային քայլքով՝ ո՞ւր. ականջդ կանչի Ռուբեն Հախվերդյան /վիդեո/

Երեւան-Գորիս ավտոճանապարհին Henaran.am-ի թղթակիցը զարմացավ նկատելով բեռնված մի ավանակի, որը ինքնուրույն առանց տիրոջ ճանապարհ էր ընկել:   Թերեւս ամռան շոգից նա արագ էր քայլում, րոպե առաջ հով տեղ հասնելու: Ականջդ կանչի Ռուբեն Հախվերդյան, կասեր՝ ՛՛եղիր հեզ, բանող եզ՛՛ …  Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Խոշոր վթար Գյումրի-Երեւան ճանապարհին. կա 13 վիրավոր

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ պարզել են այսօր՝ հունիսի 16-ին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են. Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ 57-ամյա Վարսիկ Գալոյանը, 48-ամյա Վանուհի Մակարյանը, 21-ամյա Շաքրո Բոզոյանը, 80-ամյա Ջուլիետա […]

“Հա, բալաս, Արտակին ասել են, որ ախպերը չկա …՛՛. Henaran.am-ը զրուցեց Բուդաղյանի մոր հետ

“Հա, բալաս, Արտակին ասել են, որ ախպերը չկա, հայրն ու տղաս՝ Արան են ասել”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արտակ Բուդաղյանի մայրը տիկին Ալլան: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին  Գորիսում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել է գործարար Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը հոսպիտացվել է: Հարուցվել է քրեական գործ, կալանավորված […]

Համատարած թշվառություն

Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում եւ տարբեր ծայրամասերում դեռեւս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում կան պատսպարված հարյուրավոր անօթեւան ընտանիքներ: Նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարաբնույթ պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են ահավոր թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում: Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները եւ միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, […]

Քաջարանի քաղաքապետը՝ իր մարզպետ նշանակվելու մասին /վիդեո/

Քաջարանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Գեւորգյանը  Henaran.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետի պաշտոնին իր թեկնածությունը հավանական համարեց: Չնայած այդ մասին որեւէ մեկի հետ քննարկումներ չեն եղել: Երեկ՝ հունիսի 12-ին Քաջարանի քաղաքապետը մասնակցեց ծննդյան կապակցությամբ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղկեդրման արարողությանը: -Պաշտոն պիտի ստանա՞ք, դրա համար ե՞ք եկել,-հարցրին լրագրողները: -Ոչ, դա կապ չունի: Ես միշտ գալիս եմ, աշխատել եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված