“Հա, բալաս, Արտակին ասել են, որ ախպերը չկա …՛՛. Henaran.am-ը զրուցեց Բուդաղյանի մոր հետ
“Հա, բալաս, Արտակին ասել են, որ ախպերը չկա, հայրն ու տղաս՝ Արան են ասել”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արտակ Բուդաղյանի մայրը տիկին Ալլան:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել է գործարար Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը հոսպիտացվել է: Հարուցվել է քրեական գործ, կալանավորված է երկու հոգի՝ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը:
Տիկին Ալլայի պատմելով, ուրբաթ օրը Երեւանում էր, սակայն բժիշկները խորհուրդ չտվեցին ասելու Ավոյի մահվան մասին:
“Գորիսում նշում են մահվան 15 օրը, երեկ նշեցինք, բժիշկը զանգեց ասաց արդեն կարանք ասենք”,-պատմում է տիկին Ալլան՝ ավելացնելով, որ շաբաթ երեկոյան եղբայրն ու հայրը գնացին:
“Նախապես դեղ սրսկեցին, որ ներվային սթրեսին դիմանա, հետո ասացին”,-զրույցին խառնվեց Ավետիքի կինը՝ Անահիտը: Ինչպիսին է եղել Արտակի ռեակցիան եղբոր մահը իմանալուց հետո՝ հարազատները տեղյակ չն:
“Ճիշտն ասած՝ Էմիլից չհարցրի /Էմիլը Բուդաղյանների հայրն է-խմբ./: Կարեւորը հիմա Արտակի բուժվելն ա, երեք օպերացիա ա տարել”,-ասում է տիկին Ալլան:
“Նախանձի զոհ դարձավ Ավոն, ծուղակի մեջ գցեցին սպանեցին, երկու ախպոր գլուխ ուզում էր ուտեր Սուրիկ Խաչատրյանը”,-ասաց Անահիտը:
Բուդաղյան եղբայրների մոր հետ զրույցի առավել հետաքրքիր մանրամասները Henaran.am-ը կներկայացնի վաղվա թողարկումներում: