21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Համատարած թշվառություն

Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում եւ տարբեր ծայրամասերում դեռեւս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում կան պատսպարված հարյուրավոր անօթեւան ընտանիքներ: Նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարաբնույթ պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են ահավոր թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում: Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները եւ միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, որոնց գոյատեւման միակ միջոցը սոցիալական նպաստն է:

Տեսանյութում ներկայացնում ենք Լենինականի նախկին հզոր գործարաններից մեկի հանրակացարանում իր չորս անչափահաս երեխաների հետ ապրող Լուսինե Կուտսուզյանի ընտանիքի ապրելակերպի մասին պատմող փոքրիկ դրվագներ՝ առանց մեկնաբանության: Համոզված ենք` առանց այդ էլ պարզ երեւում է անտեսված թշվառության տխուր պատկերը։

 

“Շիրակ կենտրոն” ՀԿ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ