15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոշոր վթար Գյումրի-Երեւան ճանապարհին. կա 13 վիրավոր

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ պարզել են այսօր՝ հունիսի 16-ին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են. Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ 57-ամյա Վարսիկ Գալոյանը, 48-ամյա Վանուհի Մակարյանը, 21-ամյա Շաքրո Բոզոյանը, 80-ամյա Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ 33-ամյա Լիլիթ Գուլանյանը, 13-ամյա Ժենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ 31-ամյա Նադյա Ջեյրանյանը, 36-ամյա Վարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ 25-ամյա Գոհարիկ Կիրակոսյանը, 82-ամյա Լուսիկ Կիրակոսյանը եւ 2-ամյա Սամվել Կիրակոսյանը: Ս.Կիրակոսյանը տեղափոխվել է “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն, Վ.Գալոյանը՝ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ”, իսկ մնացածը՝ “Արմենիա” բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունիսի 16-ին,խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 07:40-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել էին ВАЗ 2108 մակնիշի 17 ՏԼ 693 եւ ուղեւորատար Ford Tranzit ՍՏT 143 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետեւաքնով Ford-ը դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել մայթի հարեւանությամբ գտնվող գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով նշված հատվածում տեղադրված վագոն-տնակի հարեւանությամբ՝ կոտրելով նաեւ գազատար խողովակը:

Վթարի հետեւանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն, ովքեր այնուհետեւ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցին Երեւան: Վիրավորներին առաջինը օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները եւ հարեւանությամբ գտնվող վագոն-տնակի սեփականատերերը: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:

Տեղում էր նաեւ ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանության օպեր գծով տեղակալ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքերը ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Տեղում աշխատում էին նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ-կառավարման խումբը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ford Tranzit-ը վարել է 35-ամյա Վարդան Ջեյրանյանը, ով Ախալքալաքի շրջանի բնակիչ է, իսկ ВАЗ 2108-ի վարորդը 54-ամյա Օնիկ Ավետիսյանն էր:

Արմենիա բժշկական կենտրոնից եւ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վիավորների կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ