06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաջարանի քաղաքապետը՝ իր մարզպետ նշանակվելու մասին /վիդեո/

Քաջարանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Գեւորգյանը  Henaran.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետի պաշտոնին իր թեկնածությունը հավանական համարեց: Չնայած այդ մասին որեւէ մեկի հետ քննարկումներ չեն եղել:

Երեկ՝ հունիսի 12-ին Քաջարանի քաղաքապետը մասնակցեց ծննդյան կապակցությամբ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղկեդրման արարողությանը:

-Պաշտոն պիտի ստանա՞ք, դրա համար ե՞ք եկել,-հարցրին լրագրողները:

-Ոչ, դա կապ չունի: Ես միշտ գալիս եմ, աշխատել եմ այդ մարդու հետ, մոտ հարաբերություններ ենք ունեցել,-քիչ վրդովված ասաց Քաջարանի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է մարզպետ նշանակվելուն, ապա Վարդան Գեւորգյանի խոսքով, ոչ միայն իր, այլեւ շատ թեկնածուների անուններ են շրջանառվում: Սակայն դա միայն ցանկությամբ չի լինում:

 “Ես կուսակցության անդամ եմ, հարգում եմ կուսակցական յուրաքանչյուր որոշում, որն ինձ է վերաբերվում ”,-ասաց :

Վարդան Գեւորգյանի հավակնությունների, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունների մասին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ