15 Մարտի, Saturday, 2025
KFC

՛՛Իշխանը չի կարա մեր զուգարանի վրա ակտ գրի՛՛. 1000 եվրոյանոց հպարտություն /վիդեո/

Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եթե օրերից մի օր որոշի ստուգել Կապանի “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ընկերությունը, ապա չի կարող բիոզուգարանների մասով խախտում հայտնաբերի:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ նշեցին ընկերության աշխատակիցները՝ ցույց տալով ստորգետնյա հանքում կառուցված ապաստարաններում տեղադրված բիոզուգարանները: Ղեկավարության խոսքով՝ դրանք արժեցել են ընդամենը 1000 եվրո:

Փրկարար ծառայության աշխատակիցը ոգեւորված է պատում է մինի-զուգարանի մասին, ցույց է տալիս առավելությունները:  

Դիտեք տեսանյութում:

Հիշեցնենք, օրերս Ազգային ժողովում ՎՀ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ասել էր, որ ՀՀ-ում երկու բիոզուգարանների գնման համար հատկացվել է 100 միլիոն դրամ, իսկ գնման համար ծախսվել է 23 միլիոն դրամ:

Ընդ որում, հարցը այն չէ, թե  ինչու են այսքան գումար ծախսել բիոզուգարանների ձեռքբերման կամ գնման համար, այլ  այն է, որ  ստուգման ժամանակ երկուսն էլ չէին աշխատում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ