14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Հայրենիքիս ջուրը քաղցր է, քանց նռան գինին” /ֆոտո/

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի շուկայի առեւտրականները հաճախ են հետաքրքիր միջադեպերի ականատես լինում: Տիկին Սոֆիկի պատմելով, տուրիստներից մեկը տեսնելով շշալցված ջրի ամանները՝ զարմացել էր ջրի “կարմիր” գույնից:

“Ասում ա հայկական հրաշք տեսել էի, բայց որ ջուրը կարմիր՝ չգիտեի”,-քահ-քահ ծիծաղելով`պատմում է տիկին Սոֆիկը՝ ավելացնելով, որ հետո “գժական տուրիստին”  բացատրել է, որը մեջը գինի է: 

“Ասի էլի արմյանսկի ա, արմենիան ա, առ շունշանորդի”,-հիշում է տիկին Սոֆիկը: 

“Հա, առավ սաղից մի երկու լիտր: Ասի` դե ուրախությամբ խմես մեր ջուր-գինին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Իսկ երբ կատակեցի, թե  բա չի վախենում, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ակտի գրի, որ խաբում է սպառողներին, “պահո, իրանց գերանը թողած, գալու են հասնեն ստեղ, իմ փուշը գրեն”,-ամենայն լրջությամբ ասաց տիկին Սոֆիկը:

Թերեւս սա էր պատճառը, որ չհամաձայնվեց լուսանկարվել: “Ստի որ կարդան, չեն իմանա, որ Սոֆիկն ա, նկարս որ տենան, վազելով կգան”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ