03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սյունիքի նոր մարզպետացո՞ւ

Իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, չի բացառավում, որ Սյունիքի մարզպետ նշանակվի Կապանի բժշկական քոլեջի տնօրեն, ՀՀԿ-ական Ռոմիկ Սարգսյանը: Նա ՀՀԿ Կապանի տարածքային կազմակերպության ղեկավարն էր, եւ հակասություններ ունենալով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ՝ հեռացվեց այս պաշտոնից:

Ռոմիկ Սարգսյանը մտերմիկ հարաբերություններ ունի նախկին պատգամավոր, բժշկական քոլեջների նախագահ Մկրտիչ /Սերժ/ Մկրտչյանի հետ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հենց վերջինս է միջնորդելու իր ընկերոջը մարզպետ նշանակելու համար: 

Ռոմիկ Սարգսյանը ի պատասխան Henaran.am-ի հարցին՝ ասաց.”Ես խնդրում եմ բոլոր լուր տարածողներին, իմ անունը չհոլովել այս պատմության մեջ: Նման խոսակցություն երբեք չի եղել”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ