02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լոռու մարզպետը չդիմավորեց վարչապետին

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում է Լոռու մարզում: Նրան չի ուղեկցում մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Արամ Քոչարյանը 2.5 տարի առաջ աշխատանքից ազատվել էր նաեւ այն պատճառով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին չէր դիմավորել Վանաձորում: Սակայն Արթուր Նալբանդյանին չի սպասվի նախորդի ճակատագիրը, քանի որ վերջինս արտերկրում է` գործուղման մեջ է:

Վարչապետը կլինի Սանահինի վանական համալիրում, կծանոթանա 2010-12-ին իրականացված եւ այս տարի նախատեսվող աշխատանքներին, ինչպես նաեւ կայցելի Դսեղ գյուղ` ծանոթանալու Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով կառուցված Թումանյանի անվան տուն-թանգարանի ջեռուցման համակարգին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ