02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սյունիքին դաշնակցական մարզպե՞տ

Այս օրերին թեժ քննարկման թեմա է դարձել Սյունիքի ապագա մարզպետացուն: Ով կլինի, տարբեր մարդկանց անուններ են շրջանառվում, տարբեր ցանկություններ են հրապարակվում: Մի խումբ սյունեցիներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հուշելով նոր թեկնածու:

Նրանք նաեւ խնդրել են նախագահին հաշվի առնել սյունեցիների կարծիքը եւ առաջարկում են իրենց թեկնածուին՝ Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանին:

“Հարգելի նախագահ, մի խումբ սյունեցիների կողմից խնդրում ենք Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ հաշվի առնել նաեւ սյունեցիների կարծիքը, մասնավորապես մեր խորին համոզմամբ այդ կարեւոր պաշտոնի մեր թեկնածուն Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանն է:

 Արտուր Աթայանը իր մարդկային, որակական բարձր գիտակցության շնորհիվ շատ սյունեցիների է օգնել եւ օգնում,առանձնահատուկ վերաբերմունք ունի երեխաների նկատմամբ, նրա նախաձեռնությամբ 100-ից ավելի խաղահրապարակ է կառուցվել,Կապան քաղաքի բոլոր մանկապարտեզները ջեռուցվել եւ վերանորոգվել են, ապամոնտաժվել են ապօրինի բոլոր շինությունները, հատուկ ուշադրություն է դարձվել  մշակույթի զարգացմանը, իրեն մոտեցած մարդկանց 70% օգնել է, իսկ մյուս 30% խոստացել՝ որ կօգնի, եւ վերջում ավելացնենք, որ եթե Արտուր Աթայանը ինքնաբացարկի դիմում չտար եւ հիմա նա լիներ քաղաքապետ, նախագահական ընտրություններին   Ձեր օգտին Կապանում կքվեարկեին 85 տոկոսից ոչ պակաս: Նախապես շնորհակալություն եթե մեր կարծիքը հաշվի առնեք”,-ասված է ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում: 

Հիշեցնենք, որ Արտուր Աթայանը ՀՅԴ անդամ է: Անցած տարի սեպտմեբերի 9-ին Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր, սակայն մինչեւ գրանցումը հրաժարվել էր ընտրապայքարից՝ մենակ թողնելով ՀՀԿ-ական թեկնածու, ներկայիս քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ