16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գյումրու քաղաքապետարանում միայն Բալասանյանի մտերիմներն ու ”մեռած հոգիներն” են աշխատում. Իրատես de facto

Թերթը նախորդ համարներից մեկում գրել էր, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարնում աշխատանքի է ընդունում մարդկանց միայն ԽԾԲ-ի սկզբունքով: Այսօր թերթը ներկայացնում է մյուս կադրերին:

Բալասանյանը գարեջրի սեփական գործարանից` հենակետային վարժարանից, իր մոտ է տեղափոխել Հայկ Սուլթանյանին` որպես ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ:

Վերջինս նաև իր բարեկամուհուն` Նունե Բարսեղյանին, է ”ոտքի տեղ արել” քաղաքապետարանում` որպես քարտուղարության բաժնի պետ:

Քաղաքապետարանի ”գովազդով” զբաղվում է Բալասանյանի որդու ընկերը` Հարություն Թադևոսյանը, ով Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի փեսան է: Ամեն տեղ քավորսանիկային հարաբերությունները շատ ”պինդ” են, Գյումրին էլ բացառություն չէ: Բալասանյանն այդ կապի շնորհիվ աշխատանք է տվել Չուբար Զարգարյանին, ով բնակկոմունալ բաժնի պետի տեղակալն է: Առևտրի բաժնի պետ Կարեն Բադալյանը ևս Բալասանյանի սանիկն է:

Բալասանյանի ընկերը` Գագիկ Պետրոսյանը, ”Կենտրոն” համատիրությունում համակարգում է սեփական տների ոլորտը: Նրա կինը` Օհաննան, ինչպես գյումրեցիներն են ասում, քաղաքապետարանի առաջին հարկի ”նայողն” է, ընդհանուր բաժնում է աշխատում և ինքն է որոշում` ով պիտի քաղաքապետի ընդունելությանն արժանանա, ով` ոչ:

Թաղային հեղինակության ներկայացուցիչ էլ կա քաղաքապետարանում: ”Թուրքի” թաղի հեղինակություններից մեկի` Օդոնի որդին, սպորտի բաժնում է աշխատում:

Բալասանյանն իր երևանցի վարորդի` Գարիկի կնոջը` Լուսինեին, ևս անգործ չի թողել: Նա աշխատում է քաղաքապետարանի կադրերի բաժնում:

Ի դեպ, ինչպես  թերթի Գյումրու աղբյուրներն են հաղորդում, չնայած ՀՀԿ-ական աշխատողների մեծ ջարդին, որոշ կադրեր շարունակում են աշխատել իրենց կապերի շնորհիվ: Այդպես է իր գործը պահպանել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի հայրը` Արտաշես Կարապետյանը, ով մշակույթի բաժնի պետն է:

Բոլոր ղեկավարների համար կա մեկը, որը բոլորի մասին ամեն ինչ գիտի և շատ արագ իրազեկում է ղեկավարին: Այդպիսի անփոխարինելի կադր է Բալասանյանի համար ապօրինի շինարարության և հողազավթումների դեմ պայքարի բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը` ”Միլիցա Սլավիկը”:

Երկու անգամ գլխավոր ճարտարապետի պաշտոնից ազատված, նորից քաղաքապետարանում այլ աշխատանքի անցած Հենրիկ Գասպարյանը, որը գյումրեցիների ամենաչսիրած պաշտոնյաներից մեկն է, ըստ աղբյուրի, ծնկաչոք խնդրել է Բալասանյանին, որ իրեն աշխատանք տա:
Իսկ այս պահին գլխավոր ճարտարապետի տեղը զբաղեցնում է Բալասանյանի` ավագանու անդամ փեսայի հայրը:
Ասում են` Գյումրու քաղաքապետարանում կան նաև ”մեռած հոգիներ”, որոնք աշխատանքի չեն ներկայանում, բայց բարձր աշխատավարձ են ստանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ