05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զարզանդին բերման են ենթարկել. Սյունիքի մարզպետարանը արձագանքում է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, երեկ` մարտի 26-ին ծեծկռտուք է եղել Սյունիք գյուղի տարածքում գտնվող գիշերային ակումբում, ինչի արդյունքում Զարզանդ Ն-ն եւ Դավիթ Բ-ն ծեծել են 43-ամյա Արմեն Վարդանյանին: Նիկողոսյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն էր:

Ոստիկանությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ մարտի 27-ին  Զարզանդ Ն.-ն եւ Դավիթ Բ.-ն  բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի  բաժին, տվել  ինքնախոստովանական բացատրություն եւ ստորագրությամբ բաց են թողնվել:

“Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ակումբի աստիճանահարթակի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Զարզանդ Ն.-ն մարմնական վնասվածք է պատճառել նաեւ Արմեն Վ.-ի ընկերոջը` Դավիթ. Ա.-ին:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հետաքննությունը շարունակվում է”,-տեղեկացրին ոստիկանությունից:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ “Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թիկնապահ չունի եւ չի ունեցել, իսկ նման դեպք կապել Ս.Խաչատրյանի անվան հետ՝ տեղին չէ”:

Henaran.am-ի հարցմանը` ի պատասխան մարզպետարանից տեղեկացրին, որ Զարզանդ Նիկողոսյանը  2005թ սեպտեմբերի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 21-ը աշխատել է մարզպետի օգնական: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ