20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հարցերի հարցը” /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում  գարնանացանի աշխատանքները սկսել են, բայց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստացած տրակտորը դեռ գյուղ չի հասել: Ավելի ճիշտ հասել է, բայց ոչ գյուղապետարան: Մի խոսքով, Ծառուկյանի տրակտորը սահմանամերձ գյուղի գերխնդիրն է դարձել:

Գյուղապետ Մանվել Կամենդատյանը լրագրողներին պատմեց, որ ԲՀԿ-ական պատգամավորներն իրենք են հարցրել` գյուղն ինչն խնդիրներ ունի , “մենք էլ ասել ենք, որ տրակտոր է անհրաժեշտ, բայց տրակտորը բերել են մարզ, ու համայնքին չեն տվել, այլ տվել են իրենց ծանոթին, բարեկամին:
Գյուղապետը ընդգծեց. “Սահմանում կուսակցություն չկա: Եթե ուրիշները իմանում են, թե համայնքապետը իշխանամետ է, ոչ, նա աշխատում է ժողովրդի համար:

Հ.Գ Երեք օրերի ընթացքում, երբ գտնվում էինք Տավուշի մարզում, սահմանամերձ գյուղերում 5 տարեկան երեխայից սկսած գիտեին ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանին: Ու գրեթե բոլորը միաբերան  ասում էին. “Մեզ ինչ պետք է լինում, դիմում ենք մեր պատագամվորին նա ամեն հարցում օգնում ա մեզ”: Գյուղացիներն անգամ չգիտեին, որ Վարդանյանն այլեւս պատգամավոր չէ:

Մարդը պատգամավոր չի, ակնկալիք չունի, որ ընտրությունից առաջ գա, խոստանա ու գնա. սովորական դարձած ռեֆլեքս մտածողությունը, երբ հատում է մի քանի րոպեի սահմանը, հպարտանում ես, որ այո, կան հարուստներ, որոնք ճիշտ են մտածում, եւ նրանք բոլորովին էլ ժողովրդի “աչքի գրողը” չեն, որ հարուստ են: Այստեղից հարց` ամեն օլիգարխի չէ, որ ժողովուրդը չի սիրում:

Այս տեսակի գործարարի պակաս, այո, մենք շատ ունենք: Մարդ, ով երբեք իր կատարած բարեգործություններից շոուներ չի սարքում ու եթերից չի թմբկահարում:

Եթե մենք չայցելեինք սահմանամերձ գյուղեր, ոչ ոք բացի գյուղացիներից չգիտեր` ինչ արել եւ անում Միքայել Վարդանյանը սահմանի գյուղացու համար: Մինչդեռ մի քանի տրակտորը 1000 անգամ եթերից գովազդվում է: Արդյունքն էլ` “հայկական հարցին” հավասար մի բան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ