26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞րն է հայեցի, ջայլամությո՞ւն անել. Մանե Թանդիլյանը՝ դաշնակցականին

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին զայրացրել է ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի արդեն հայտնի դարձած հայտարարությունը, թե ազդարարի ինստիտուտի ներդրումը նշանակում է «գործ տալ»: «Այս ամբիոնից խոսել այն մարդկանց մասին, որոնք կարող են լինել ազդարարներ կոռուպցիայի դեմ պայքարում եւ ասել, որ դա հայեցի չէ, անընդունելի է»,-իր ելույթում ասաց Թանդիլյանը: «Ես կարծում եմ՝ հենց իր ասածը հայեցի չէ: […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց իտալացի խորհրդարանականներին

Հունիսի 6-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցություններ ներկայացնող իտալացի մի խումբ խորհրդարանականների հետ։ Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց երկու երկրների խորհրդարանական փոխգործակցության և դրա խթանման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ հայ-իտալական հարաբերությունների բազամադարյա պատմությանը՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական […]

«Մենք մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք 2019-ի միջոցառմանը»

  ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր ընդունելով Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին։ «Վստահ ենք, որ համաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր լիցք կհաղորդի առկա ներուժի իրացմանը: Մենք մեծ պատասխանատվությամբ […]

Մասնավորեցում չի նշանակում, որ այդ ինստիտուտը վերանում է

Ազգային ժողովը քննարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, Անշարժ գույքի պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մասնավորեցնել 47 ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Նշենք, որ ըստ նախագծի ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցրեց, թե […]

Դավաճանության խնդիր չկա. ինչ կանի ԲՀԿ-ը Գյումրիում

Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը վստահեցնում է, որ մինչև ամռան ավարտ հաստատապես իրենք չեն դադարեցնելու բոյկոտը Գյումրու ավագանիում ու նիստերին չեն մասնակցել, ինչն օրեր առաջ արեց «Հայկական վերածնունդը»: «Մենք 3 կուսակցությունով հայտարարություն արեցինք, որ չենք մասնակցի նիստերին, մինչև իրավական գործընթացների որոշումների կայացումը: Վերջին որոշումը Սահմանադրական դատարանինն էր, որ թողեց նույնը: Մենք […]

Իրանը դուրս կգա այս ծանր իրավիճակից

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան  իր էջում անդրադարձել է այսօր Իրանում տեղի ունեցած երկու ահաբեկչություններին, որոնք պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: «Իրանն ունի կայացած պետականություն և դիմակայել է շատ ավելի մեծ փորձությունների: Այնպես որ, այս անգամ էլ մեր բարեկամ և հարևան երկիրը հաջողությամբ կկառավարի մասնակիորեն արտակարգ իրավիճակը, դրանում որևէ կասկած չի կարող լինել»,-գրում է […]

Պետք է որոշակի ճշգրտումների ճանապարհով գնալ, պատգամավորը՝ Մինսկի խմբի այցից

«Մինսկի խմբի վերջին գործողությունները հայկական կողմը ընդունում է ի գիտություն, ինչը նյարդայնացնում է Բաքվին: Որոշ ժամանակ առաջ Մինսկի խումբը բավական հասցեական հայտարարություն արեց շփման գծում զինադադարի խախտման մասին: Խնդիրն այն է, որ Մինսկի խումբն այս պահին փորձում է պահել 1994 թ-ից հետո ձևավորված բանակցային ձևաչափը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով […]

Միջնորդների խնդիրն է անել հնարավորը՝ ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար. Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա)՝ հունիսի 10-ին նախատեսված Հայաստան այցի շրջանակում համանախագահները հանդիպում կունենան ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Ֆրանսիական եւ ամերիկյան կողմերի համանախագահների, ինչպես նաեւ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ ավելի վաղ ձեռք բերված […]

Այս դահլիճում սրբեր չկան…ընդդիմության առաջարկն ընդունվեց

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկմանը խմբակցությունների անունից ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա ասաց, որ այս մարմնի ստեղծումը նոր միջազգային համագործակցության հնարավորություն կստեղծի: Ֆարմանյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար չկա հստակ բանաձև, որ կարելի լինի պատճենել՝ անգամ սինգապուրյան մոտեցումը և շատ հաճախ մեջբերվող Վրաստանի մոտեցումը: «Չկա մոդել, որի արհեստական կրկնօրինակումը կարող է […]

Փաշինյանը որպես նախկին կալանավոր խոսեց «գործ տալուց»

«Իմ համոզմունքն է, որ գործ տալու դեմ պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են և սա ասում եմ որպես «Կոշ» ԿՔԿՀ-ի նախկին կալանավոր»,-«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անունից հանդես գալով՝ ասաց  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթը վերաբերում էր ՀՅԴ-ական երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, ով հայտարարել էր. «Մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի