28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մենք մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք 2019-ի միջոցառմանը»

 

ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր ընդունելով Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին։

«Վստահ ենք, որ համաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր լիցք կհաղորդի առկա ներուժի իրացմանը: Մենք մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք 2019-ի միջոցառմանը»,- կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Կարեն Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, այս բնագավառում տարեկան արձանագրվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ, սակայն վարչապետի համոզմամբ, զարգացման ներուժը շատ ավելի մեծ է:

Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության զարգացումը և նշել, որ պետությունը դպրոցական և բուհական համակարգում իրականացնում է համապատասխան քայլեր:

Իվոն Չիուն նշել է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք համաժողովն անցկացվելու է «Թվային դարաշրջանի խոստումը պահելը» խորագրի ներքո և ավելացրել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նպատակն է թվային տեխնոլոգիաները հասանելի դարձնել ամբողջ աշխարհում:

Չիուն վստահություն է հայտնել, որ 2019-ի համաժողովը նոր թափ կհաղորդի Հայաստանում ՏՏ ոլորտի առաջընթացին և ավելացրել, որ իր գլխավորած կազմակերպությունը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ