02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին ընտրությունը․ Ռուսաստանում կինը մահացել է քվեարկությունից հետո

Արտակարգ միջադեպ է գրանցվել նախօրեին Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ։ Պրիմորյեում կինը մահացել է քվեարկությունից հետո։  DEITA.ru-ի փոխանցամբ՝ կինը քվեարկել է, թերթիկը գցել քվեատուփի մեջ, դուրս եկել, նստել մեքենան ու մահացել։ Նշվում է, որ նա մոտ 70 տարեկան էր։ Ոստիկանները ուսումնասիրում են դեպքի մանրամասները։ Առայժմ հայտնի չէ կնոջ մահվան պատճառը։      

Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի հետ, այցելել հայկական եկեղեցիներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի եւ տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:  Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր հանրապետության զարգացմանը, Արցախ-Սփյուռք կապերին եւ մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում եւ բարեկեցություն: Հանրապետության Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի’ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ […]

Ինչպիսին են ՌԴ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Նախօրեին Ռուսաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Այս պահի դրությամբ հաշվարկվել են ընտրատեղամասերից 70 տոկոսի արդյունքները։ Համաձայն դրանց՝ առաջատարը գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է, ով հավաքել է ձայների ավելի քան 75 տոկոսը։ Ահա թե նախնական տվյալներով՝ մյուս թեկնածուները որքան ձայն են հավաքել։ Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 8 թեկնածու։   Սերգեյ Բաբուրին- 0,64 տոկոս Պավել Գրուդինին-12, […]

2018 թ. համայնքներում ներքին ճանապարհների, լուսավորության և աղբահանության խնդիրները պետք է կարգավորվեն. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Մարզպետ Արամայի Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ.  բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել  է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, […]

«Թուրքիան պետք է ոչ թե փորձի ճնշել Հայաստանին, այլ հավասարի պես վերաբերվի»

 ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած նոր հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությունը հիմնվում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշի վրա: «Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հիմնվում է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշային մոտեցման վրա, որը հետևյալն է՝ մենք փորձում ենք նորմալ հարաբերություններ մեր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Երկրորդ հանգամանքն այն է, […]

Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության նիստը

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների աշխատանքային նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի ներկայացուցիչները: Նիստի մասնակիցներն ընդգծել են ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը: ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը կարեւորել է պատվիրակության ակտիվ ու անաչառ դիտորդական աշխատանքի եւ գնահատականի անհրաժեշտությունը: […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը եւ Գագիկ Մելիքյանը, մարտի 16-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Սանկտ Պետերբուրգի հոգեւոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանի հետ: Կարեւորվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան դերը երիտասարդների հոգեւոր ու ազգային դաստիարակության հարցում: Էդուարդ Շարմազանովը բարձր […]

Անկարայի կոշտ արձագանքը՝ Եվրախորհրդարանի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը կոշտ է արձագանքել Աֆրինի մասին Եվրախորհրդարանի ընդունած որոշմանը: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ էր արել իր զինուժը դուրս բերել Սիրիայի Աֆրին բնակավայրից և դադարեցնել «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական օպերացիան, քանի որ դա լուրջ վտանգ է ստեղծել խաղաղ բնակչության համար: Ի պատասխան այդ կոչի՝ Թուրքիան անընդունելի էր համարել Եվրախորհրդարանի ընդունած որոշումը և հայտնել, որ նախկինի պես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի