16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ի՞նչը կարող է ազդել ՀՀԿ-ի ընտրության վրա

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի ներկայացմամբ՝ «Հանրապետականները» դեռևս որևէ քննարկում չեն ունեցել, չեն էլ որոշել, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ինչ պաշտոն է զբաղեցնելու ապրիլից հետո: «Որևէ քննարկում կուսակցությունում չի եղել, հետևաբար ես չեմ կարող որևէ հայտարարություն անել: Դրանք ընդամենը ենթադրություններ են:

Եղել է նախագահի ելույթը, բայց քննարկում, որպես այդպիսին քաղաքական քննարկում, չի եղել, այդ մասին հստակ պարոն նախագահն էլ իր հարցազրույցում ասաց: Ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք քննարկումից հետո»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարությանը, թե քաղաքական շարժում են սկսում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, նա նշեց. «Թող սկսի «Քաղաքացիական պայմանագիրը», վերացական հայտարարություններ անելը պատիվ չի բերում որևէ քաղաքական ուժի: 

ՀՀԿ-ի ընտրության վրա կազդի միայն խորհրդի կամ գործադիր մարմնի որոշումը, իսկ ժողովուրդն իր որոշումը կայացրել է արդեն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ