26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը» անցնում է Էրդողանի վերահսկողության տակ

Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Է. Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu):

«Դողան մեդիա խմբի» վաճառքը, թերևս, թուրքական մամուլի կյանքում կարելի է պատմական պահ համարել, քանի որ այս գործարքով նախագահ Էրդողանն իր վերահսկողության տակ է վերցնում Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը», որը մինչ այսօր երկրում խորհրդանշում էր համեմատաբար ազատ ու անկախ մամուլը:

Ուստի շատերը Թուրքիայում «Դողան մեդիա խմբի» վաճառքը համարում են երկրում մամուլի պատմության մեջ կարևորագույն ժամանակաշրջանի ավարտ:

Այդ մեդիա առաջատարի վրա վերահսոկղություն սահմանելու փորձերը սկսվել են դեռևս 2 տարի առաջ, երբ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մամուլի վրա գործադրված ճնշման զոհը դարձավ նաև «Դողան մեդիա խումբը», որի մեջ մտնում են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Doğan» լրատվական գործակալությունը, «Hurriyet», «Posta» պարբերականները, ինչպես նաև «CNNTurk» և «Kanal D» հեռուստաընկերությունները: Չնայած վերջին շրջանում այս լրատվամիջոցներն արդեն ավելի զգույշ քաղաքականություն էին վարում և նույնիսկ երբեմն կառավարամետ պահվածք էին դրսևորում, այնուամենայնիվ, նրանց մեջ դեռևս կային համարձակ լրագրողներ, խմբագիրներ, հոդվածագիրներ ու հաղորդավարներ, որոնք հավատարիմ էին մնում ազատ մամուլի սկզբունքներին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Դեմիրորենը «Դողան»-ի համար վճարել է 1.2 միլիարդ դոլար: Նշենք, որ ավելի վաղ, 2011 թվականին «Դեմիրորեն խումբը» գնել էր «Դողան խմբի» մեջ մտնող «Միլլիյեթ» և «Վաթան» թերթերը՝ վճարելով 74 միլիոն դոլար:

Դեմիրորեն կազմակերպության նախագահ Էրդողան Դեմիրորենը Թուրքիայի ամենահարուստ գործարարներից է: Նրան պատկանող կազմակերպությունը հիմնականում գործունեություն է ծավալում հանքարդյունաբերության, էներգիտկայի և շինարարության ոլորտներում:

Նախագահ Էրդողանի նկատմամբ ունեցած Դեմիրորենի հնազանդությունը հստակ երևում է մի խորհրդանշական դրվագից, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Դեմիրորեն խմբին պատկանող «Միլլիյեթ» թերթում Էրդողանին քննադատող հոդված էր հրապարակվել: Էրդողանը զայրացած զանգահարել էր Դեմիրորեին ու նախատել: Արված նկատողությանն ի պատասխան՝ թուրք գործարարը սկսել էր արտասվել ու ներողություն խնդրել:

Այսպիսով, վերոհիշյալ գործարքի արդյունքում Թուրքիայում ակտիվ գործող 29 թերթից 21-ը անցնում են մի կազմակերպության ձեռքը, որը իշխանության «հպատակն» է համարվում: Ստացվում է՝ երկրի մամուլի 73%-ը անցնում է իշխանության վերահսկողության տակ: Իսկ տպաքանակի տեսակետից՝ իշխանամետ քաղաքականություն վարող թերթերը կազմում են երկրի թերթերի 90%-ը:

Պետք է նկատել, որ «արտասվող գործարարի» և «Դողան մեդիա խմբի» միջև կնքված գործարքը Թուրքիայի մամուլի պատմության մեջ շրջադարձային իրողություն է, և այսուհետև վտանգի տակ է դրված Թուրքիայի քաղաքացու՝ ճշմարիտ, օբյեկտիվ ու ազատ տեղեկատվություն ստանալու և տրամադրելու իրավունքը:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ