25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում դատական իշխանությունը դեռևս չունի բավարար գործունակություն

 Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Հարությունյանին՝  կոչ անելով կողմ քվեարկել Հարությունյանի թեկնածությանը։ ՍԴ Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ Բարձրագույն դատական խորհուրդից կախված են երկրի ճակատագրին առնչվող ու բախտորոշ իրադարձություններ։ «Մեզանում նման որակների հասնելու համար անհրաժեշտ էր իշխանակենտրոն սահմանադրական լուծումներից մարդակենտրոն լուծումների անցում կատարել, որոնք կերեշախավորեին մարդու հիմնական […]

Արմեն Սարգսյանն, ի՞նչ է, ընդդիմադիր է. «Ծառուկյան» դաշինք (տեսանյութ)

«Մարդկանց կողմից փորձ է արվում ընդդիմադիր լինելու ինստիտուտը տարակերպ մեկնաբանությունների ենթարկել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ ի պատասխան քննադատությունների, թե իրենք ինչպես են ընդդիմադիր դաշինք, եթե կողմ են քվեարկելու իշխանության կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: «Ի՞նչ է նշանակում, եթե Արմեն Սարգսյանին որոշել եք կողմ քվեարկել, ուրեմն դուք ընդդիմադիր չեք: Արմեն […]

«Մարդկանց խաբեցին ու անունը դրեցին`ղարաբաղյան շարժում»/տեսանյութ/

«Շարժումն էլ կոչեցին ղարաբաղյան, կոմիտեն էլ կոչվեց «Ղարաբաղ» կոմիտե:Այ էսպես կոտրեցին հայ մարդու մտածելակերպը: Սա նշանակում էր տարածքի խնդիր ու հայ ժողովրդի մեջ կոտրում`իրինքնորոշումը:Մարդկանց խաբեցին ու կատարվածի անունը դրեցին`ղարաբաղյան շարժում: Հիմա էլ 30ամյակ են նշում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը ընկալումների հարցը լրջագույն խնդիր է համարում: Նրա խոսքով` կա գործակալական ցանց, որը […]

Ալիևը ճարահատյալ գնաց այդ քայլին (տեսանյութ)

Սահմանի ակտիվությունները կապ չունեն ոչ Ադրբեջանի ընտրությունների, ոչ Հայաստանի ընտրությունների հետ: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: «Սահմանի ակտիվությունը, սպանությունները, որ կատարվում են կլոր տարի, ուղիղ միտված են մադրիդյան սկզբունքներին: Նրանք այդ խնդիրը հորդացող արյունով են լուծում, որպեսզի ոչ մեկն այդ մասին չմոռանա»,-նշեց նա: Ինչ վերաբերում է […]

ՀՀԿ-ն «մորթեց» Քոչարյանին. Իրատես

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն անակնկալ էր: Իշխանության փոխանցման այս կարևոր փուլում նախկին նախագահի «ծիկրակումը» պատահական չէր: Պաշտոնանկությունից հետո նման միջոցառումներին նա երբեք չի մասնակցել: Քոչարյանն այն անձը չէ, որ հենց այնպես ինչ-որ միջոցառման ներկայա­նա: ՀՀԿ-ն որսաց նրա հայտնության պատր­վակը և մուրազը փորում թողեց: Պատաս­խան հարվածի հնարավորությունը ընդդի­մությունն ընձեռեց իշխանությանը, վերջինս էլ նշանակետին խփեց: […]

Իշխանությունը գնաց զիջման. «մարտի 1»-ի հարցը կքննարկվի

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հարցն օրակարգ ընգրկելու հարցը: Փաշինյանն ասաց, որ իրենք ցանկություն ունեն, որ սպանությունները բացահայտվեն, իշխանությունն արձանագրի, որ «մարտի 1-ի» էջը փակված չէ և չի փակվելու, քանի  դեռ բոլոր սպանությունները չեն բացահայտվել: Նա հիշեցրեց, որ հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են կայացել փետրվարի 23-ին: Պետական-իրավական հարցերի […]

«Ծառուկյան» խմբակցության նախագիծը թույլ չտվեցին օրակարգ ընդգրկել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը: «Ես վստահ պնդում եմ, որ այս ԸՕ-ով գնալ ընտրությունների նշանակում է գնալ հերթական այլասերված ընտրությունների»,-խորհրդարանական հերթական նիստի մեկնարկին ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ բացի ՀՀԿ-ից բոլորը կողմ են ռեյտինգային ընտրակարգը հանելուն, ապա հավելեց, որ իրենք կողմ են այդ հարցը քննարկել մյուս քաղաքական ուժերի հետ […]

Կառավարությունը թաքուն է անում՝ պարտադրելու են. Ժողովուրդ

Մինչ հասարակական քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սեւեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղու­թյամբ: Եւ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու […]

Հայկական զորքերը պատրաստ են այդ սցենարին. 168 Ժամ

«Հայաստանը պետք է 3 բան անի Մինսկի խմբում: Առա­ջինը՝ եթե Մինսկի խումբը դեռ գոյություն ունի, ապա Հա­յաստանի համբերության շնորհիվ է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հեռանալ այս կոնտակտային խմբից: Ուստի Մինսկի խմբի պատասխանատվությունն է Բաքվի դեմ հան­դես գալ անհրաժեշտության դեպքում: Երկրորդ Հայաստա­նը պետք է պահանջի Մինսկի խմբից, որ վերջինս Բաքվին ասի հետևյալը՝ եթե Բաքուն ձեռնամուխ […]

Էրդողանի ամառանոցի կառուցման համար հատվել է ավելի քան 40.000 ծառ

Թուրքիայի Գյոքովա նահանգի Մարմարիս շրջանի բնակչությունը դժգոհ է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի համար կառուցվող ամառային նոր առանձնատան շինարարական աշխատանքների ժամանակ հատվել է ավելի քան 40.000 ծառ։ Ըստ թուրքական «Habersol» լրատվամիջոցի՝  բնակիչները փորձել են բողոքի ցույց  կազմակերպել, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են այն։ Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ կառուցվելիք առանձնատունը կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի