13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք մեր քայլը կանենք, ես իմ քայլը կանեմ, ով իր քայլն ունի, թող անի. Փաշինյան

Բռնությունները մեզ համար անընդունելի են: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ողջունեց Վալոդյա Ավետիսյանին, ով հացադուլ է անում և նստացույց անողներին, ովքեր ևս, ինչպես և Փաշինյանի անդամակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեմ են նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն:

Հարցին, թե արդյոք այս օրերին ազդակներ զգում է, որ հանրությունը ոտքի կկանգնի՝ այս պայքարին մասնակցելու, Փաշինյանն ասաց, որ 14 օրվա մեջ այդ հարցի պատասխանը կլինի. «Մենք մեր շրջանում ենք էներգետիկա զգում, և մենք հույս ունենք, որ մեր գործողություններով այդ էներգիան կհաղորդենք ժողովրդին:

Մենք մեր քայլը կանենք, ես իմ քայլը կանեմ, ով իր քայլն ունի, թող անի, գործընթացը քաղաքական շարժում է, որը իր մեջ կներառի քաղաքացիական անհնազանդության բոլոր քաղաքակիրթ ձևերը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ