13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը պատերազմին. Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի ցանկանում մեկնաբանել դատարանների որոշումները: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի դատավճռին։ «Դատարանների որոշումները չեմ մեկնաբանում, կան ընթացակարգեր»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք դատարանի որոշումը քաղաքական հետապնդման արդյունք չէ, նա պատասխանեց. «Պաշտպաններն իրենց իրավունք ունեն կարող են դիմել վերաքննիչ դատարան և մինչև վերջ շարունակել»։
Դիտարկմանը, թե Սեֆիլյանը պատերազմի մասնակից է, Վարդանյանն ասաց, որ որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը պատերազմին. «Մարդը կյանքի տարբեր փուլեր է ունենում ու դրանցում տարբեր դրսևորումներ կարող է ունենալ»:

Հարցին՝ կան արդյոք ՀՀ-ում քաղբանտարկյալներ, Աղվան Վարդանյանը նշեց, որ քաղբանտարկյալներ կան, սակայն անուններ չտվեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի և 6 ամսվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ