14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջարկում են «մարտի 1»-ի գործով հենց Ազատության հրապարակում դատ սկսել/տեսանյութ/

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը շարունակվում է: Մասնակիցներից Արմեն Հովհաննիսյանը հիշեցրեց Ժիրայր Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի դատավարությունների ու արձակված վճիռների մասին:

«Տղաները կոտրված չեն, նրանք քմծիծաղով են տանում այն սարսափելի պատիժները, որ իրենց համար որոշել են Բաղրամյան 26-ում, կոտրել այդպիսի մարդկանց անհնար է»,-հայտարարեց նա

Պետրոս Մակեյանն էլ ասաց, որ նոր բան չէր այս դատական որոշումը, քանի որ դեռ 2008 թվականից էին քաղաքական գործիչներին տանում, փակում: «Ժիրայրի տեսակից վախենում են, բացի այդ հենց Սեֆիլյանը վեր հանեց այն, որ ապրիլյան պատերազմին հայկական կողմը հողեր էր կորցրել: Սերժ Սարգսյանը ցանկանում է հող հանձնել, ու այդ իսկ պատճառով էլ նա փակում է այդպիսի տեսակներին, ովքեր պայքարում են»,-կարծում է Մակեյանը:

Նա նշեց, որ ճակատն առաջարկում է հրապարակային դատավարություն սկսել Ազատության հրապարակում «մարտի մեկի» գործով և հենց տեղում դատել մեղավորներին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ