14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հանուն Հայաստան պետության» ճակատը ՀՀԿ ու ՀՅԴ անդամներին սթափվելու կոչ է անում (ֆոտո)

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Մասնակիցներից Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է կարողանալ բռունցքվել ու գնալ առաջ, և ինչքան էլ  ասեն, որ նրանք պարտված ենք, պետք է հասկանալ, որ համախմբված ժողովրդի դեմ խաղ չկա:

Ապա ելույթի իրավունքը տրվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանին, ով ներկայացրեց ճակատի հայտարարությունը, որը վերաբերում էր նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին: Ըստ հայտարարության՝ Սերժ Սարգսյանը փորձում է խաբել ժողովրդին, իրենք չէին էլ ենթադրում, որ այդպես կարող է լինել: Նրանք կոչ են անում նախագահին հեռանալ և չդառնալ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն:Սա, ըստ ճակատի, հանգեցնելու է Հայաստանի և Ադրբեջանի նույնականացմանը. Հայաստանը դառնալու է ավտորիտար պետություն, ինչն աններելի է, թուլացնող հարված կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլև Արցախի դիրքերին:

«Հուսալքության ու արտագաղթի նոր ալիք կառաջացնի, ինչը պարարտ հող կստեղծի բռնի մեթոդներով առկա իշխանությունների խորացման ու տարածման համար»,-ասաց Մուրադյանը, ապա կոչ արեց ՀՀԿ ու ՀՅԴ անդամներին սթափվել ու չաջակցել պետականաքանդ ծրագրերին:29134914_1579602865494168_955264979_n 29341015_1579602818827506_944758233_n 29134446_1579602725494182_289478210_n 29550039_1579602648827523_1527930597_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ