25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որևէ պետական պաշտոնյա, որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները

«Ես երբեք ՀՀ նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումներն ու հրամանագրերը չեմ մեկնաբանել, և որևէ պետական պաշտոնյա, որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տարօրինակ չէր նախագահի կողմի Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելը այն դեպքում, երբ նա  ԶՈՒ շտաբի պետի  տեղակալի պաշտոնից հեռացվեց ՊՆ Վիգեն Սարգսյանի որոշմամբ:

Շարմազանովը հավելեց, որ մինչ այս պահը գործող սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մենաշնորհն է ում առաջադրել, ում նշանակել համապատասխան պաշտոնի: «Սա Էդուարդ Շարմազանով քաղաքական գործչի լիազորությունների մեջ չի մտնում, ես ոչ իրավունք, ոչ էլ բարոյական իրավունք չունեմ, որ մեկնաբանեմ իկ երկրի նախագահի ու գերագույն գկխավոր հրամանատարի որոշումները և նույնը խորհուրդ կտամ բոլոր պաշտոնյաներին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ